Մարտի 22 2017

2017թ-ի մարտի 22-ին իրականացվեց Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի մասին նոր օրենքի նախագծի քննարկում:

Քննարկումը վարեց Մտավոր սեփականության գործակալության (ՄՍԳ) Հեղինակային իրավունքի բաժնի վարիչ՝ Քրիստինա Համբարյանը, ով ներկայացրեց օրենքի նախագծում առաջարկվող այն իրավական բարեփոխումները, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ գրադարանների մասով հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտումների կանխման վերաբերյալ: Քննարկումից պարզ դարձավ, որ օրենքի նախագծով գրադարանները ձեռք են բերում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման մեծ հնարավորություններ, որի արդյունքում չի խախտվում հեղինակային իրավունքները, քանի որ ստեղծագործությունները օգտագործվում են ուսումնական և գիտական նպատակներով:

Քննարկմանը մասնակցում էին կրթական հաստատությունների գրադարանավարները ինչպես նաև թեմայի նկատմամաբ հետաքրքրություն ցուցաբերած անձինք: Քննարկմանը Եվրասիա միջազգային համալսարանից մասնակցեցին գրադարանի պատասխանատու Լիլիթ Հարությունյանը և իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական Լիա Թևոսյանը: