ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՍՏԱՆԱԼ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

“Մեր Ձեռքը դարի զարկերակին է”

Եվրասիա միջազգային համալսարանը բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է ուսուցում կրթական 3 մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Բուհն ապահովում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա-հեռավար ուսուցում: Համալսարանում գործում է և՛ վճարովի, և՛ անվճար համակարգ՝ մշակված որոշակի արտոնյալ պայմաններով. բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն արժանանում են կրթաթոշակի:

Համալսարանի կրթական, գիտական, միջազգային գործունեության և այլ տեղեկատվության համար առաջարկում ենք ուսումնասիրել կայքը, ինչպես նաև այցելել բուհ` առաձնահատուկ միջավայրին ծանոթանալու համար:

Նորություններ

IMG_4866 Ինովացիոն բիզնես գաղափարները  «Հաջողակ ձեռներեց» նախագծի  շրջանակներում

Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը «Ալվարիում»  դասընթացային և խորհրդատվական […]

handipum Հանդիպում կրթության ապագա փորձագետների հետ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում իրականացվում է «Ուսանող-փորձագետների» […]

levon1 Լ.Մկրտչյան. «Հասարակության դեմոկրատացումը խնդիրների լուծման ճանապարհն է»

Եվրասիա միջազգային համալսարանում միջազգային գլոբալ գիտաժողովի երկրորդ օրն է ընթանում։ «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» […]

Առաջիկա իրադարձություններ

Օգոստոս, 2016

Տեսակավորում

Իրադարձություն չկա

 

ՄԵՐ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Իրավագիտության ամբիոնը ստեղծվել է 1996թ-ին: Իրավագիտության ամբիոնի գործունեութ­յունը նպատակաուղղված է իրավաբանական բարձրագույն, հետբուհական ու լրացուցիչ կրթության կազմակերպմանը:

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ամբիոնն  իր գործու­նեութ­յունը սկսել է 1996թ-ից: Կառավարման ամբիոնը շնորհում է կառավարման բակալավրի, կառավարման մագիստրոսի և տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճաններ:

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ

Ամբիոնը նպատակ ունի պատրաստել օտար լեզվի ուսուցիչներ (անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի), ինչպես նաև  բանասիրական և միջմշակութային հաղորդակցման բնագավառի մասնագետներ:

ՎԱՐԺԱՐԱՆ

Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը իրականացնում է հանրակրթական ծրագիր, որտեղ աշակերտը խորացնում և հարստացնում է գիտելիքները` պատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման:

ԿԱՐԾԻՔՆԵՐ

«Ուրախ եմ, որ ԵՄՀ-ն լինելով փոքր բուհ՝ կարևորում է ուսանողի խրախուսման մեխանիզմները»,-ասում է Իրինան եւ մատնաշնում օրինակ «Օհանյան կրթաթոշակ»-ը, ինչն ուսման վարձի 10-ից մինչեւ 100 տոկոս զեղչ է նախատեսում: Խրախուսման այս եղանակն Արիստոտելի անվան համալսարանում դեռ չի կիրառվում, փոխարենն օգտագործում են բուհ-ի լավագույն ուսանողին պետական կրթաթոշակ կամ համալսարանում աշխատանք տրամադրելու տարբերակը. «Վերջինս կարող ենք մենք էլ կիրառել՝ ԵՄՀ-ում կամ համագործակից կազմակերպություններում։
Իրինա Բաբայան
Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Համալսարանները շատ են, նրանց միջեւ մրցակցություն կա, պայքար, սակայն ԵՄՀ-ի ամենաթանկ ձեռքբերումը մարդկային ջերմ հարաբերություններն են՝ աշխատակազմում եւ դասախոս-ուսանող ոլորտում: Իսկ դա պարտավորեցնող է: Ցանկանում եմ, որ կառավարման այս փոքր մոդելները ներդրվեն նաեւ մեր պետական եւ ոչ պետական հիմնարկներում:Ես ցանկանում եմ, որ այն բոլոր ուսանողները, ովքեր մեծ եռանդով եւ պատրաստակամությամբ են սովորում եւ ավարտում՝ աշխատանք գտնելուց դժվարությունների չհանդիպեն, կարողանան իրենց ճիշտ դրսեւորել։
Մհեր Անանյան
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ
Բնագավառի հարցեր կամ օրենսդրական նախագծեր քննարկելիս հաճախ էին լինում դեպքեր, երբ առնչվում էի իրավաբանական գործերի հետ: Իրականում երբեք էլ ուշ չէ նոր բան սովորելու եւ կիրառելու համար: Ցավոք սրտի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով համալսարանի գործունեությանը հետեւել չեմ հասցնում: Բայց երբեմն ուսումնասիրում եմ համալսարանի կայքը՝ տեղեկացված լինելու համար: Կարեւորում եմ Եվրասիայի կառավարման մոդելը, ներքին եւ արտաքին հարաբերություններում մշակած ձեւաչափը։
Անդրանիկ Խաչիկյան
«Դասընթացաշարի ժամանակ ուսումնասիրեցինք մշակութային եւ հասարակական թեմաներ, կիսվեցինք մեր փորձով, քննարկեցինք մեր երկների եւ մշակույթի վերաբերյալ մի շարք թեմաներ, եւ իհարկե, խոսեցիք կյանքի մեր սպասելիքներից: Ես վերցնում եմ ինձ հետ նրանց լուսավոր ապագայից մի փոքր հատաված եւ գիտելիքի ու ոգեշնչման մի հսկա պաշար, որ ստացա նրանցից:Ուրախ եմ Եվրասիայի հետ կապ ունենալու եւ ուսանողներին հանդիպելու համար: Հուսով եմ դասընթացաշարի շաբաթները նույնքան օգտակար էին եւ հաճելի ձեզ համար, ինչքան որ ինձ համար էին։
Իզաբելա Դե Սկարպա Անզուինո
Բրազիլիա,ԱՅՍԵԿ միջազգային կազմակերպություն
Եվրոպական Միության կողմից ֆինանասավորվող Էրազմուս Մունդուս ծրագիրը ինձ հնարավորություն ընձեռեց ուսումս շարունակել Եվրասիա միջազգային համալսարանում, իսկ թե ինչու ընտրեցի այս համալսարանը պատասխանն ակնհայտ է. տարածաշրջանում ապահովում է միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրորակ կրթություն և միակն է, որ կազմակերպում է մանկավարժական պրակտիկա, նաև հատկանշական է այն փաստը, որ անմիջապես արձագանքեցին իմ նամակին և սիրով պատասխանեցին ինձ հուզող բոլոր հարցերին:
Պաուլինա Այսկովսկա
Եվրոմիության կողմից հովանավորվող Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձռվել ուում ստանալ Հայաստանում՝ Եվրասիա միջազգային համալսարանում: Արդեն մոտ հինգ ամիս է, ինչ այստեղ եմ և շատ ընկերներ եմ ձեռք բերել՝ ինչպես համալսարանում, այնպես էլ պրակտիկայի վայրում. շփումն ուսանողների և դասախոսների հետ շատ ջերմ էր, բոլորը բարեհամբույր էին և պատրաստակամ: Առաջիկայում ցանկություն ունեմ կրկին ընդգրկվել միջազգային կրթական ծրագրերում՝ հմտություններս էլ ավելի զարգացնելու նպատակով:
Պաբլո Ֆերնանդեզ Դուբրա
«Սկզբում մի քիչ վախենում էի միայնակ գալ Հայաստան, բայց ամբողջովին բաց էի նոր հնարավորությունների համար, ցանկանում էի նոր մշակույթի մասին իմանալ: Առաջին օրերին մի քիչ տարիօրինակ էր տեսնել երիտասարդ տարիքում ամուսնացած աղջիկների: Բայց հետո հասկացա, որ դա ավանդույթ է՝ կարելի է նաեւ ամուսնանալ վաղ տարիքում, հետո ուսանել, եւ ինչու չէ՝ գոհացուցիչ աշխատանք ունենալ: Ես միշտ կպահեմ «հայկական» փորձառության հրաշալի հիշողությունները եւ հաճելիորեն կժպտամ՝ լավ հուշերի մասին մտածելով:
Մաքսիմիլիանա Սթանչեւա

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ