ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԲԻՈՆ

Ընդհանուր նկարագիր

Իրականացվում է «Օտար լեզուներ և գրականություն» կրթական ծրագիրը, որը նպատակ ունի պատրաստել հասարակության պահանջներին համապա­տաս­խանող մասնագետներ, մասնավորապես օտար լեզվի ուսուցիչներ (անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի), ինչպես նաև պատրաստել բանասիրական և միջմշակութային հաղորդակցման բնագավառի` աշխատուժի շուկայի պահանջներին համարժեք մասնագետներ:

«Oտար լեզուներ և գրականություն» կրթական ծրագիրն իրականացվում է լավագույն ավանդական և ժամանակակից մեթոդաբանական միաձուլվածքի եղանակով: Ամբիոնում դասավանդման մեթոդներն առավելապես ուսանողակենտրոն են և ներառում են ուղղորդված դասախոսություններ, գործնական պարապմունքներ, կրթական տեխնոլոգիաներով հարուստ ինտերակտիվ դասեր, քննարկումներ, բանավեճեր և այլն:

Կրթական ծրագրի շրջանավարտը կարող է աշխատել ՀՀ միջին ուսումնական հաստատություններում` հիմնական և ավագ դպրոցներում որպես օտար լեզվի ուսուցիչ, ինչպես նաև օտար լեզուների ուսումնական կենտրոններում:

Ամբիոնի  խնդիրներն են՝

  1. ապահովել ուսանողներին օտար լեզվի բնագավառում պատշաճ մասնագիտական գիտելիքներով,
  2. ապահովել ուսանողներին մանկավարժական հմտություններով,
  3. ապահովել ուսանողներին ժամանակակից մեթոդաբանական գիտելիքներով և ունակություններով,
  4. զինել ուսանողներին գիտահետազոտական հմտություններով և կարողություններով:

Ամբիոնում կրթությունը իրականացվում է երեք աստիճաններում՝

Picture3    Picture2Picture1

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ