Հունվարի 10 2017

Փոխըմբռնման հուշագիր «Ֆակտում» խորհրդատվական իրավաբանական ընկերության հետ

Եվրասիա միջազգային համալսարանի 2017թ.առաջին կարևոր ձեռքբերումը եղավ հունվարի 10-ին։ Այդ օրը ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Եվրասիա միջազգային համալսարանի՝ ի դեմս ռեկտոր Սուրեն Օհանյանի և «Ֆակտում» խորհրդատվական իրավաբանական ընկերության՝ ի դեմս տնօրեն Հակոբ Ղարախանյանի, միջև, որով հնարավորություն է տրվում համալսարանին իր կանոնադրական լիազորություններն իրականացնելիս օգտվել Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից՝միևնույն ժամանակ  ընկերությանը ներգրավելով համալսարանական գործունեության մեջ։ Հուշագրի նպատակն է ապահովել փոխադարձ արդյունավետ համագործակցության շրջանակ և խթանել Կողմերի միջև գործակցության ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի սահմաններում, նպաստել աշխատաշուկայում Համալսարանի ուսանողների (շրջանավարտների) մրցունակության բարձրացմանը և ներգրավել որպես կամավորներ Ընկերության գործունեության մեջ, մասնակցել Համալսարանի և Ընկերության գիտահետազոտական աշխատանքներին։

Միջոցառմանը ներկա էին «Ֆակտում» խորհրդատվական իրավաբանական ընկերության աշխատակիցները, փաստաբանները, ինչպես նաև Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը։

Շնորհավորում ենք Եվրասիա միջազգային համալսարանին և «Ֆակտում» խորհրդատվական իրավաբանական ընկերությանը, մաղթում նրանց արդյունավետ և ակտիվ համագործակցություն։