Ապրիլի 28 2017

«Տեղեկատվության որոնում, բանավոր ներկայացումներ » թեմայով մեթոդական  վերապարաստում

2017  թվականի ապրիլի  28-ին  Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնու­թյամբ  Եվրասիա  միջազգային համալսարանի երեք ամբիոնների պրոֆեսորա­դասախոսական  կազմի  համար  անցկացվեց  հերթական մեթոդական  վերապարաստումը` « Տեղեկատվության որոնում, բանավոր ներկայացումներ » թեմայով  :

Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լուսինե Մկրտչյանը: Սեմինարի ժամանակ բանախոսը խոսեց տեղեկատվության կարևորության, դրա որոնման նոր ձևերի  և  այսօր կիրառվող տեխնոլոգիաների մասին, ինչպիսիք են Google-ը, Yandex-ը: Նա նշեց նաև որոնողական համակարգերի օպտիմիզացման մասին, թե հատկապես ինչ ալգորիթմներով են նրանք աշխատում և մեզ ներկայացնում մեր կողմից մուտքագրվող բանալի բառերի արդյունքում: Ներկայացվեց նաև թվային տեխնոլոգիաների հետագա զարգացման միտումները:

Վերապատրաստման  մասնակիցների  կողմից  բարձրացվեցին թեմային առնչվող տարատեսակ  հարցեր:  Լ.Մկրտչյանը  պատասխանեց ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին :