ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԲՈւՀԻՑ ԲՈւՀ  ՏԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ

Ըստ ուսման նպատակի կամ ժամանակահատվածի` բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողների ակադեմիական շարժունությունը կարող է լինել որոշակի ժամկետով (շարժունություն) կամ հիմնական (տեղափոխություն):

  • Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների  ուսումնական  պարապմունքներին  նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում:
  • Ուսանողի` բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը  (առկա, հեռակա), իրականացվում է ԵՄՀ ռեկտորին հասցեագրված` ուսանողի անձնական դիմումի համաձայն:
  • Չի  թույլատրվում  բակալավրի  կրթական   ծրագրով  առաջին  և ավարտական  կուրսերում ուսանողի տեղափոխությունը:
  • Մագիստրոսական  կրթական  ծրագրով  ուսումնառողների  տեղափոխությունը թույլատրվում  է  առաջին  կիսամյակի ավարտից  հետո:

  Պահանջվող փաստաթղթերը  

  • նախկին բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը
  • ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ
  • 4 լուսանկար (3×4 uմ չափuի)
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ