Հոկտեմբերի 17 2016

«Վերջնարդյունքահեն առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների կազմում» թեմայով մեթոդական վերապարաստում

Եվրասիա  միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ  2016  թվականի հոկտեմբերի  17-ին  երեք ամբիոնների պրոֆեսորա­դասախոսական կազմի համար անցկացվեց «Վերջնարդյունքահեն   առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների կազմում» թեմայով  մեթոդական  վերապարաստում:

Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ռեկտորի խորհրդական Արևիկ  Օհանյանը:  Նա  լսարանին մանրամասնորեն ներկայացրեց վերջնարդյունքների սահմանման հիմնական գործընթացը, մասնավորապես Անդրշրջանակների, Որակավորումների ազգային շրջանակի, Սեկտորիալ շրջանակների և պետական չափորոշիչների, բուհի առաքելության կապը մասնագիտության կրթական ծրագրերի  վերջնարդյունքների  և առարկայական ծրագրերի վերջնարդյունքների հետ:

Վերապատրաստմանը ներկա էին նաև որակի ամբիոնային գործակալները, որոնք ամփոփ  ներկայացրին առարկայական ծրագրերի գնահատման գործընթացում  բացահայտված  հիմնական  թերությունները: Ուսանողական խորհրդի որակի ապահովման հանձնախմբի ղեկավար Մարիամ Ջիլավյանը ներկայացրեց  առարկայական ծրագրերի գնահատման ընթացքում ուսանողների կողմից վերհանված  թերությունները և ուսանողների ակնկալիքները` թե ինչ են առավել հստակ ցանկանում տեսնել ներկայացված ծրագրերում:

Մասնակիցների  կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր:  Ծավալվեց ակտիվ քննարկում,  Ա.Օհանյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին՝լրացուցիչ  հիմնավորելով  քննարկվող թեման :