Ապրիլի 27 2017

Վարպետության դաս «Դատախազության գործունեության ընդհանուր բնութագիրը և դատախազության աշխատակազմում պետական ծառայության իրականացումն ու գործունեությունը» թեմայով

2017թ. ապրիլի 27-ին  տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի հերթական վարպետության դասը:

 

Այս անգամ վարպետության դասը վարեց  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքային դատախազության բաժնի առաջատար մասնագետ՝  Հասմիկ Պետրոսյանը «Դատախազության գործունեության ընդհանուր բնութագիրը և դատախազության աշխատակազմում պետական ծառայության իրականացումն ու գործունեությունը» թեմայով:

 

Հ.Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց դատախազության գործունեության ընդհանուր բնութագիրը, դատախազության աշխատակազմում պետական ծառայության իրականացան ու  գործունեության դերը, դրա կարևորությունը:  Անդրադարձ կատարվեց դատախազի լիազորություններին, դրանց կատարման կարևորությանը, ինչպես նաև օրենսդրական կարգավորմանը:

 

Վարպետության դասը հագեցած էր պրակտիկ դատական օրինակներով և ուսանողների կողմից բազմազան հարցադրումներով:

Ներկաների կողմից հնչեցվեցին բազմապիսի հետաքրքրաշարժ հարցեր, որոնց մասնագետը անդրադարձ կատարեց և տվեց բովանդակալից  պատասխաններ: