Նոյեմբերի 19 2016

Պատանի դիվանագետի դպրոց Եվրասիա միջազգային համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանում 2016թ. նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Պատանի դիվանագետի դպրոցի ընդունելության քննությունը: Մինչ բուն քննական գործընթացին անցնելը, ողջույնի խոսքով հանդես եկան բուհի ռեկտոր Ս. Օհանյանը, Դիվանագիտական դպրոցի նախաձեռնող և դասավանող Ա. Հովասափյանը, ինչպես նաև ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մ. Շահբազյանը: Դիմորդների գիտելիքները ստուգելու և ընդունելության մրցույթ անցկացնելու նպատակով ,կազմակերպվեց քննություն,որը նպատակ ուներ բացահայտելու նաև առավել խելացի և ընդունակ երեխաների:img_1017

Պատանի դիվանագետի դպրոցի բուն նպատակն է  տալ   տեսական և կիրառական գիտելիքներ միջազգային կապերի ու դիվանագիտության վերաբերյալ, աշակերտի մեջ զարգացնել դիվանագետին բնորոշ յուրահատուկ վարք՝այսինքն դիվանագիտական մշակույթի շրջանակներում գործելու հմտություններ, ուղղորդել նրան ինքնուրույն աշխատանքի իր նախասիրությունների շրջանակներում և այս ձևով բարձրացնել ինքնամոտիվացվածության աստիճանը, ծանոթացնել դիվանագիտական աշխատանքի գաղտնիքներին:img_1024

Այս դպրոցում ստացած գիտելիքը անհրաժեշտ է բոլորին: Անկախ հետագայում ընտրած մասնագիտությունից Պատանի դիվանագետի դպրոցի ունկնդիրը նախատեսված կրթական ծրագիրը յուրացնելիս կզինվի անհրաժեշտ գիտելիքներով՝ ապագայում արժանի տեղ զբաղեցնելու կյանքում, արդյունավետ համագործակցելու գործընկերների հետ, ներկայանալու որպես բարեկիրթ ու հավասարակշիռ անձնավորություն: