Նոյեմբերի 19 2016

Ուսանողության միջազգային օրը Եվրասիայում

Ուսանողությունը յուրաքանչյուր պետության հզորությունն է, քանզի հենց այդ  երիտասարդ մտավոր ներուժն   է ապահովում գիտական մտքի զարգացումը և դառնում առաջընթացի կարևորագույն երաշխիք:

Ուսանողության տոնը երիտասարդական եռանդի, ուրախության և սիրահարական խենթության խորհրդանիշն է:  Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում:  1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում
ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից  այդ օրը հռչակվել  է Ուսանողության միջազգային օր։ img_0911Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նույնպես տոնում են Ուսանողության միջազգային օրը։ Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Տոնի հիմնական նպատակն ուսանողներին ակտիվության մղելն է, իրենց համալսարանական կյանքը հետաքրքիր և նոր դարձնելը:

Եվրասիա միջազգային համալսարանը` հանձինս ուսանողական խորհրդի, չէր կարող անտարբեր անցնել այս տոնի կողքով: img_0938Ուսանողական խորհրդի ջանքերով այն վերածվեց իսկական ցնծության և իր ակտիվությամբ ու ոգևորությամբ վարակեց բոլոր ուսանողներին: Տոնը կարծես ևս մեկ անգամ շեշտեց ուսանողության երիտասարդ լինելը և այդ  եռանդն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

Ուսանողներին տոնի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ու շն
որհավորանքները ուղղեց Եվրասիա միջազգային համալսարանի  ռեկտոր Սուրեն Օհանյանը: Նա մաղթեց բոլորին լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում և հավաստիացրեց, որ հենց իրենց  համարձակ ծրագրերը կարող են նպաստել ինչպես մեր երկրի ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնահարցերի լուծմանը միտված գործընթացներում: