Նոյեմբերի 19 2016

Միջազգային կամավորները Եվրասիայում

Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների  հետ կապի կենտրոնը Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի հետ կնքված հուշագրի շրջանակներում  արդեն  մեկ ամիս է, ինչ  անցկացնում  է անգլերենի և գերմաներենի անվճար դասընթացներ, որոնք վարում են միջազգային կամավորներ Նիկոլե Շմիթը և Մաթեուսզ Կասզմարեկը։

Ազգությամբ գերմանացի Նիկոլե Շմիթը ղեկավարում  և անցկացնում է գերմաներենի դասընթացները, որի ընթացքում մասնimg_0649ակիցները հնարավորություն ունեն անմիջապես լեզվակրի հետ զարգացնել իրենց լեզվամտածողությունը։ Ինչպես նշում է Նիկոլե Շմիթը. «Գերմաներենը բարդ է սովորել, եթե չունես համապատասխան մոտիվացվածություն։ Մասնակիցների ջերմ վերաբերմունքը և դասընթացի հանդեպ սերը պարտավորեցնում է էլ ավելի պատրաստակամ ներկայանալ դասին և ըստ արժանվույնս մատուցել դասավանդվող նյութը»։

Լեհաստանցի միջազգային կամավոր Մաթեուսզ Կասզմարեկը իրականացնում է անգլերենի դասընթաց, որը նպաստում է մասնակիցների  գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը։ img_0689Քանի որ դասընթացին մասնակցել ցանկացողների թիվը շատ էր և լեզվական մակարդակները տարբեր էին, խմբերը դասակարգվեցին ըստ իմացության մակարդակի։ Անգլերենի ավելի բարձր մակարդակ ունեցող մասնակիցների հետ իրականացվում է նաև բանավեճեր, որոնցից մեկը նվիրված էր ինտերնետի վնասակարությանը և օգտակարությանը։
Բանավեճ-քննարկումը աչքի ընկավ իր ակտիվությամբ և  ներկայացվող նյութի ուսումնասիրության խորությամբ։ Այդ մասին իր խոսքում փաստեց նաև Մաթեուսզ Կասզմարեկը՝ մասնավորապես նշելով.«Մանակիցների ակտիվությունը և լրացուցիչ գիտելիքների հանդեպ պահանջը առանձնակի ուշադրության է արժանի։ Եվրասիա միջազգային համալսարանը հնարավորություն է ընձեռում իրեն՝ ուսանողներին փոխանցել այն գիտելիքները, որը կուտակվել է միջազգային կամավորական փոխանակման ծրագրերի շրջանակներում։ Այս ամենի ապացույցն այն է, որ ցանկացած նորարարական գաղափար պարտադիր քննարկվում է և ի շահ ուսանողների  լուծում ստանում»։

Անգլերենը սկսնակների համար դասընթացները Նիկոլե Շմիթը և Մաթեուսզ Կասզմարեկը իրականացնում են համատեղ, որը նոր մշակույթ է լեզվական կարողությունները զարգացնելու համար։

img_0633Ի հավելում ակտիվ համագործակցության՝ պետք է նշել, որ  Մաթեուսզ Կասզմարեկի առաջարկով և իր անմիջական ղեկավարությամբ Եվրասիա միջազգային համալսարանում սկիզբ դրվեց կինոմանների ակումբի աշխատանքներին։ Այդ նպատակով ս/թ. նոյեմբերի 10-ին ցուցադրվեց  Զազա Ուռուշաձեի «Mandariinid» (2013թ.) ֆիլմը, որի ավարտին  իրականա
ցվեց ակտիվ քննարկում։

Նշենք, որ միջազգային կամավորների հետ համատեղ աշխատանքները շարունակվում են  և առաջիկայում կլինեն նոր ծրագրեր։