ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Եվրասիա միջազգային համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին: 2002 թ.-ի մարտի 13-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ, ստացել է պետական հավատարմագիր և համալսարանին տրված է պետական նմուշի դիպլոմ շնորհելու լիազորություն:

2005 թ. համալսարանը անցում կատարեց ուսուցման կրեդիտային համակարգի (ECTS) և նախաձեռնեց ուսանողների և աշխատակազմի փոխանակման մի շարք ծրագրեր:

Համալսարանը տրամադրում է կրթական հնարավորություններ Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի VI`բակալավր, VII`մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) մակարդակներում:

Արդեն շուրջ տասը տարի է, ինչ բուհը, հավատարիմ մնալով միջազգայնացման իր ռազմավարությանը, ակտիվորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ, անդամակցում միջազգային դրամաշնորհային ծրագրերին և դրանց շրջանակներում իրականացնում միջազգային ծրագրեր տարբեր մակարդակներում՝ ուսանողների փոխանակում, դասախոսների և վարչական աշխատողների վերապատրաստում:

2015 թվականին համալսարանը վերահավատարմագրվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, իսկ որոշումը հաստատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ Հավատարմագրումն իրականացվել է ազգային և եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխանը և հավավատարմագիրը վկայում է համալսա­րանի գործունեության համապատասխանությունը նշյալ չափանիշներին (European Standards and Guidlines)։

Ուսումնառության ավարտին ԵՄՀ ուսանողները ստանում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրվող պետական նմուշի դիպլոմ։ Ուսումնառության ավարտին տրամադրվում է նաև դիպլոմի հավելված, որը համապատասխանում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ/ՍԵՊԵՍ-ի կողմից մշակված ձևին։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ