Մայիսի 11 2017

Մասնագիտական վերապատրաստում Էրասմուս+ ծրագրի շրջանակներում

2017թ-ի մայիսի 10-ից 11-ը Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Ռասիզմը և կրթությունը» թեմայով վերապատրաստման դաընթաց: Վերապատրաստումը կազմակերպվել էր Էրասմուս+  փոխանակման ծրագրի շրջանակներում, որը վարում էր Հունաստանի Սալոնիկիի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Զախոսը :  Երկօրյա քննարկման ընթացքում ներկայացվեցին ռասիզմի հասկացությունը, տեսակներն ու ձևերը, հնարավոր դրսևորումները հասարակության մեջ և վերջինիս  ազդեցությունը կրթության վրա: Դասընթացի ընթացքում բարձրացվեցին ներկայիս հասարակությունում առկա արդի խնդիրները, համեմատականներ անցկացվեցին տարբեր պետությունների միջև, իրականացվեց մտքերի փոխանակում:   Դասընթացին մասնակցում էին  ինչպես  Եվրասիա միջազգային համալսարանի, այնպես էլ  ԵՊՀ, ԵՊԼՀ, ՀՊՄՀ և մի շարք այլ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: