ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Ընդունելություն 2016-2017

Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) մագիստրատուրան գործում է սկսած 2003թ.-ից` չորս մասնագիտությունների գծով. 080200-«Կառավարում», 080300-«Ֆինանսներ», 030500-«Իրավագիտություն», 031300-«Օտար լեզու և գրականություն»:

Ուսման տևողությունը 2 տարի, ուսուցման ձևը առկա: Մագիստրատուրայում դասերը կազմակերպվում են երեկոյան ժամերին՝ ուսանողներին ուսման ընթացքում նաև աշխատելու հնարավորություն ընձեռելով։

Մագիստրատուրա կարող են ընդունվել ՀՀ պետական և ոչ պետական հավատարմագրված, ինչպես նաև արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձիք` մասնագիտական գիտելիքները խորացներլու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նորարարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:

Դիմելու ընթացակարգ

Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2017թ. մայիսի 2-ից  սեպտեմբերի 15-ը:

  1. Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
  2. Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
  3. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • դիմում-հայտ. լրացվում է առցանց հետևյալ ՀՂՈՒՄՈՎ 
  • դիմում ԵՄՀ ռեկտորի անունով
  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
  • երաշխավորագիր նախկին ուսումնական հաստատությունից կամ աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է, իսկ զինվորական ծառայությունից զորացրվածները երաշխավորագիր չեն ներկայացնում)
  • 6 լուսանկար (3×4 չափի)
  • հրատարակված աշխատությունների ցանկ
  • մասնագիտությունը փոխելու մասին գրավոր հիմնավորում
  • անձնագրի պատճենը
  • Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիր

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ