ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ /Օտար լեզուների և գրականության/

Ընդհանուր նկարագիր

Եվրասիա Միջազգային համլսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի Մագիստրոսի կրթական ծրագիրը բաղկացած է երկու հիմնական հատվածներից` ուսումնական ծրագրից և գիտահետազոտական աշխատանքից: Ուսումնական ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական կրթամասերից`

 — Ընդհանուր դասընթացներ,

— Մասնագիտական պարտադիր դասընթացներ,

— Կամընտրական դասընթացներ:

Կրթական ծրագրի գիտահետազոտական կրթամասը բաղկացած է հետևյալ բաժիններից.

— Մագիստրոսական ծրագրի ղեկավարի սեմինար,

 — Գիտահետազոտական աշխատանք մագիստրոսական թեզի թեմայով,

— Գիտահետազոտական պրակտիկա,

— Գիտամանկավարժական պրակտիկա,

— Մագիստրոսի թեզի ձևակերպում և պաշտպանություն:

Մագիստրատուրայի ուսանողների համար հատկապես կարևորվում է ժամանակակից լեզվաբանության վերլուծական նոր մեթոդներին ծանոթանալն ու դրանց ճշգրիտ կիրառելը մասնագիտական գործունեության ոլորտում:  ԵՄՀ մագիստրոսական կրթական ծրագրի հիմնական նպատակն է ձևավորել տեքստի վերլուծության իրազեկությունները, լայնացնել ուսանողների  լեզվաբանական գիտելիքները և զարգացնել վերլուծական և քննադատական մտածողության կարողությունները: Ծրագիրն ունի նաև գործնական նպատակներ` արդյունքում ուսանողները պետք է կարողանան ոչ միայն արդյունավետ օգտագործել դասընթացից ստացած տեսական գիտելիքները իրենց հետագա հետազոտական գործունեության ընթացքում, այլ նաև ճիշտ կողմնորոշվել բուն լեզվական նյութի հետ աշխատելիս, վերծանելով այն խորքային, ներլեզվական կաղապարների և արտաքին, արտալեզվական իրողության փոխկապակցվածության լույսի ներքո:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ