Ապրիլի 05 2017

Հրավիրյալ դասախոսություն՝ ԵՄՀ-ում Վարշավայի բնական գիտությունների համալսարանի դասախոս Պյոտոր Բորովսկու կողմից

2017 թվականի ապրիլի 5-6 Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանում երկօրյա վերապատրաստման դասընթացներով հանդես եկավ Վարշավայի բնական գիտությունների համալսարանի դասախոս՝ Պյոտոր Բորովսկին: 

Առաջին դասախոսությունը նվիրված էր «Ռազմավարական կառավարում և կայուն զարգացում» թեմային, որի շրջանակներում ներկայացվեց և քնննարկվեց գործազրկության և դրա հետ կապված կոռուպցիոն ռիսների խնդիրները, արտաքին միջավայրի գործոնները և մի շարք այլ հետաքրքրաշարժ հարցեր:
Վերապատրասման երկրորդ օրվա քննարկման թեման էր «Ձեզնարկությունների կառավարումը»: Ներկայացվեցին տարբեր մոտեցումներ, հնչեցին կարծիքներ, համեմատություններ անցկացվեցին Հայաստանի և Լեհաստանի միջև առկա խնդիրների շուրջ:
Հավելենք նաև 2017թ-ի մայիս և հունիս ամիսներին նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել այլ երկրներից ժամանած հրավիրյալ դասախոսների կողմից (Լիտվա, Հունաստան, Իսպանիա):