ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Որքա՞ն է կազմում ասպիրանտուրայում սովորող ուսանողի ընդհանուր ծանրաբեռնվածությունը։

Եվրասիա միջազգային համալսարանի «Ը00:02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսա-գիտություն և կառավարում» մասնագիտությամբ ասպիրանտուրայի ուսուցումը ցերեկային ծրագրով 3 տարի է, հեռակայինը՝ 4: Յուրաքանչյուրի դեպքում ասպիրանտը, ավարտելով ուսուցումը կունենա 180 կրեդիտ, առկայի դեպքում տարեկան կուտակելով 60, իսկ հեռակայի դեպքում համապատասխանաբար 45 կրեդիտ: Հետազոտական աշխատանքից զատ, ասպիրանտը Կառավարման ամբիոնում անցկացնում է դասախոսություններ՝ յուրաքանչյուր կիսամյակ 18 ժամ ծանրաբեռնվածությամբ (տարեկան 36 ժամ, ամբողջ ուսումնառության ընթացքում ոչ պակաս քան 108 ժամ): Ասպիրանտը պետք է նաև մասնակցի գիտական սեմինարների և աշխատաժողովների՝ նվազագույնը տարեկան մեկ հոդվածի ներկայացմամբ: Պարտադիր է մանկավարժական և հետազոտական պրակտիկան, ինչպես նաև թիմային աշխատանքի պրակտիկումը:

Որո՞նք են ասպիրանտուրայի առկա և հեռակա համակարգերի հիմնական տարբերությունները։

Առկա և հեռակա ուսուցման տարբերությունը կայանում է ուսուցման տևողության, և մասնավորապես, ինքնուրույն աշխատանքների կատարման ծավալի և ավելի քիչ լսարանային դասաժամերի բեռնվածությամբ:

Ե՞րբ է հաստատվում ատենախոսության թեման։

Ասպիրանտների ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում հաստատվում է ատենախոսության թեման և նշանակվում գիտական ղեկավար` համաձայն ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգի:

Ընդունելության համար պահանջվող ռեֆերատը թույատրվու՞մ է ներկայացնել այլ լեզվով։

Ատենախոսությունը և 20 էջանոց ռեֆերատը, որը կարող է լինել տպագիր կամ ձեռագիր, կարելի է ներկայացնել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ