ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Հետազոտության և զարգացման կենտրոնի աշխատանքները

Եվրասիա միջազգային համալսարանում գործում է «Հետազոտության և զարգացման» կենտրոնը, որի հիմնական նպատակներն ու գործառույթներն են.

  • կատարված հետազոտությունների վերաբերյալ տպագրել գիտամեթոդական աշխատանքներ
  • համագործակցել հետազոտություններ իրականացնող տեղային և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ` ուսանողների և դասախոսների համար ապահովելով գիտահետազոտական աշխատանքներով զբաղվելու տարաբնույթ հնարավորություններ
  • զարգացնել ուսանողների, դասախոսների և աշխատակազմի հետազոտական հմտությունները, տրամադրել խորհրդատվություն
  • ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմին տեղեկատվություն տրամադրել ներբուհական, ինչպես նաև հանրապետական և միջազգային գիտահետազոտական աշխատանքներով զբաղվելու, վերապատրաստվելու հնարավորությունների մասին
  • նպաստել ուսումնական ծրագրերի, ուսանողների ավարտական աշխատանքների շրջանակներում հետազոտությունների իրականացմանը և այլն:

Եվրասիա միջազգային համալսարանի կրթական սկզբունքներից մեկն այն է, որ բուհի յուրաքանչյուր ուսանող պետք է ունենա հետազոտական հմտություններ և կարողանա գրագետ իրականացնել հետազոտություններ: Այս նպատակով բուհում պաշտպանվող յուրաքանչյուր կուրսային, դիպլոմային, մագիստրոսական աշխատանք հետազոտական է (այն չի կարող լինել միայն տեսական): Այս հարցում մեր ուսանողներին դասընթացների, սեմինարների, անհատական խորհրդատվության միջոցով օգնում է բուհի «Հետազոտության և զարգացման» կենտրոնը:

ԵՄՀ «Հետազոտության և զարգացման» կենտրոնը հետազոտական ծրագրերի նախագծման և իրականացման ընթացքում համագործակցում է բուհի ստորաբաժանումների հետ: Ունի խորհդատվական ծառայություն, որը, հիմնականում, տրամադրվում է բուհի ուսանողներին և դասախոսներին հետազոտական աշխատանքներ իրականացնելիս, սակայն, կարող է տրամադրվել հետազոտությունների գրագետ իրականցմամբ հետաքրքրված յուրաքանչյուր անհատի: Կենտրոնը հնարավորություն ունի արտաքին կապեր ստեղծելու և համագործակցելու նաև կազմակերպությունների հետ: Կենտրոնի էլ. փոստն է  research.center@eiu.am:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐ

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և առաջնահերթությունները Գիտաժողովի նյութերի ժողովածու-2012

2976_-page-001

 

 

 

 

 

 

 

 

 

 

Girq new-page-001

 

 

 

 

 

 

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ