ՀԵՌԱԿԱ-ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ՀԵՌԱԿԱ-ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ԵՄՀ-ի նպատակներից է՝ հեռակա ուսուցման համակարգում հեռավար կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով բարձրացնել ուսուցման արդյունավետութունը, նպաստել, որ ուսումնական հաստատությունից հեռու ուսանողները, այդ թվում`աշխատող, առողջական, մարզերում բնակվող կամ այլ պատճառներով բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք համակարգված գիտելիքներ ստանան:

Հեռավար ուսուցման գործընթացի ապահովման համար ավանդական տեղեկատվական ռեսուրսների հետ մեկտեղ օգտագործվում են հեռավար ուսուցման ժամանակակից միջոցներ, ինչպիսիք են` էլեկտրոնային դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, ուսումնական տեսաֆիլմերը, տեսաժապավենները, աուդիո ձայնագրությունները, համակարգչային ծրագրերը և այլն: Դասավանդման բոլոր նյութերը վերբեռնվում են դասախոսների կողմից MOODLE վիրտուալ լսարանում։ Ուսանողը,  մուտք գործելով ԵՄՀ վիրտուալ համակարգ, ուսուցման ողջ ընթացքում ստանում է նյութեր և իր կրթության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։

Հեռակա ուսուցման համակարգում ուսուցումը 5 տարի է, և 240 կրեդիտը բաշխվում է 10 կիսամյակների միջև: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով` յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ: Հեռակա ուսուցման ուսումնական պլաններում առարկաները համապատասխանում են բակալավրիատի առկա ուսուցման ուսումնական պլանի առարկաներին` նույն մոդուլներով և կրեդիտներով, բացի ֆիզիկական դաստիարակություն առարկայից: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ուսումնական պլանի համաձայն հանձնում է անհատական (դասախոսի խորհրդատվությամբ) և ինքնուրույն աշխատանքներ:

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

  1. ԵՄՀ-ն 2017-2018  ուսումնական  տարվա  համար  հեռակա  ուսուցմամբ  ընդունելություն է կատարում բակալավրի կրթական ծրագրով` «Իրավագիտություն»,  «Կառավարում»  և  «Ֆինանսներ»  մասնագիտությունների  գծով:
  2. ԵՄՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական  կրթություն  ունեցող  շրջանավարտները` առանց  տարիքային  սահմանափակման:
  3. Համալսարան ընդունվելու համար 2017-2018 ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ համալսարանում:

Դիմելու ընթացակարգ

  • Դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության  դիմում-հայտը  լրացնում  են  համալսարանում  /ներբեռնել /:
  • Դիմորդների  փաստաթղթերն  ընդունվում  են  2  փուլով`
  1. 2017թ. մայիuի 2-ից մինչև հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը  18:00-ը:
  2. 2017թ. հուլիսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ն  ընկած ժամանակահատվածում` մինչև  ժամը  18:00-ը:

Ներկայացվող փաստաթղթեր

  • ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ,
  • 6 լուսանկար  (3×4 uմ չափuի),
  • փաստաթուղթ զինվորական  ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան  վկայական, փախստականի վկայական,
  • զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին,
  • եթե  աշխատում է, տեղեկանք աշխատանքի վայրից,
  • փաստաթղթերի ընդունման և ձևակերպման վճարի /5000 դրամ/ անդորրագիր։ 

Դիմում-հայտ ուղղելը և փաստաթղթերը հետ վերցնելը

  • Դիմորդը 1-ին փուլի ընթացքում կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել մինչև 2016թ. հուլիսի 15-ը` ժամը 18:00-ը։ 2016թ. հուլիսի 16-ից հետո դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ։
  • 2-րդ  փուլի  ընթացքում փոփոխություններ կարող է կատարել մինչև 2016թ. սեպտեմբերի 16-ը` ժամը 18:00-ը։ 2016թ.  սեպտեմբերի  17-ից  հետո  դիմում-հայտը  փոփոխման  ենթակա  չէ։
  1. Ընդունելության դիմում-հայտում դիմորդը փոփոխություններ կարող է կատարել կամ հետ վերցնել միայն  անձնագրի, քննական թերթիկի  և ստացականի  առկայության դեպքում:

Քննությունների ժամանակացույցը և գնահատումը

  • 1-ին փուլի քննությունները կազմակերպվում են 2017թ. հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած  ժամանակահատվածը:
  • 2-րդ փուլի քննությունները կազմակերպվում են 2017թ. սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:
  • Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ