Փետրվարի 28 2017

«Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում)-ՀՀ քր. օր. 190-րդ հոդ.» թեմայով գիտագործնական սեմինար

Իրավագիտության ամբիոնը 2017 թվականի փետրվարի 28-ին իրականացրեց «Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում)-ՀՀ քր. օր. 190-րդ հոդ.» թեմայով գիտագործնական սեմինար, որը վարեց իրավագիտության ամբիոնի դասախոս Անուշ Մարգարյանը:

Ա.Մարգարյանը նշեց, որ ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը համաշխարհային պրակտիկայում և գործող օրենսդրության մեջ զբաղեցնում է յուրահատուկ տեղ, նաև այն որ այս արարքի հանցակազմը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով: Այն անվանվում  է  նաև լեգալիզացիա, իրավաբանական գրականության մեջ կիրառվում է փողերի  լվացում տերմինը:

Մեջբերվեց, որ փողերի լվացման համար հիմք  են  հանդիսանում այնպիսի արատավոր  երևույթներ, ինչպիսիք են՝ կոռուպցիան, կապիտալի  կուտակումը, կազմակերպությունների  և  բանկերի  կողմից  եկամուտների  քողարկումը, հարկերից խուսափումը: Փողերի  լվացման  առավել  նշանակալից  հետևանքներն  են կոռուպցիայի զարգացումը, պետությունը չի ստանում հարկերի մի մասը և այլն:

Ա.Մարգարյանը հավելեց, որ տվյալ երևույթի դեմ տարվում է միջազգային պայքար, որին նվիրված են մի շարք միջազգային փաստաթղթեր, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքրի մասին» ՀՀ օրենքը:

Գիտագործնական սեմինարին ներկա էր իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ: