ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Եվրասիա միջազգային համալսարանի և Լիտվայի Միկոլաս Ռոմերիս պետական համալսարանի համատեղ “Էլեկտրոնային բիզնես” կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրին, որը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) և “ՄԱՅՔՐՈՍՈՖԹ” ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:

 

Ընդհանուր նկարագիր

Եվրասիա միջազգային համալսարանը և Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանըհամատեղ իրականացնում են “Էլեկտրոնային բիզնեսի կառավարում” կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրիրը “ՄԱՅՔՐՈՍՈՖԹ” ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) աջակցությամբ:

Ծրագրի նպատակներն են

  • Լրացնել ՀՀ աշխատաշուկայում էլեկտրոնային բիզնեսի մասնագետների և ՏՏ նախագծերի ոլորտում կառավարիչների նկատվող բացը:
  • Ընդլայնել ՙԷլեկտրոնային բիզնեսի կառավարում՚ մասնագիտության ընձեռած հնարավորությունների ներդրմամ և ՀՀ-ում բիզնեսի զարգացման շրջանակները:

Ծրագրի առավելությունները

  • Դիմորդը միաժամանակ դառնում է Երևանի Եվրասիա միջազգային համալսարանի եւ Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալասարանի ուսանող:
  • Դասավանդում են ՄՌՀ-ի եւ ԵՄՀ-ի դասախոսներ, ինչպես նաև ՀՀ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներ:
  • Ցանկության դեպքում ուսումնառության մեկ կիսամյակ ուսանողը կարող է անցնել Լիտվայի Հանրապետությունում:
  • Ուսանողը ստանում է երկու դիպլոմ` ԵՄՀ-ի եւ ՄՌՀ-ի:
  • Երկու տարվա ուսումնառության բարեհաջող ավարտի դեպքում ուսանողը ստանում է երկու դիպլոմ` ԵՄՀ-ի եւ ՄՌՀ-ի:

pdf Button

Էլեկտրոնային բիզնեսի կառավարում. տեղեկատու թերթիկ

ԻՄԱՆԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Էլեկտրոնային բիզնեսի կառավարում ծրագիրը կառուցված է տրամադրելու էլեկտրոնային բիզնեսի ստեղծման և կառավարման համար խորացված գիտելիքներ և հմտություններ:

Շրջանավարտները պետք է ցուցադրեն  ինչպես մեծ, այnպես էլ փոքր և միջին ձեռնարկություններ, հասարակական կազմակերպություններ կառավարելու կարողություն: Արագընթաց գլոբալիզացման և միջազգայնացման լույսի ներքո նրանք պետք է լինեն ձեռնարկատերեր և արդյունավետ ղեկավարներ` խթանելով նորարար մշակույթի առկայությունն իրենց կազմակերպություններում, կառավարելիս իրականացնելով կանխատեսումներ որոշումների կայացման հիմքում դնելով հիմնարար հետազոտություններ և վերլուծություններ:

Էլեկտրոնային բիզնեսի կառավում կրթական ծրագրի շրջանավարտը պետք է.

  • կարողանա արդյունավետ կերպով կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնես գործընթացների մեջ, ներդնել էլեկտրոնային բիզնեսի լուծումներ, տեխնոլոգիաներ, ծառայություններ,
  • մշակել էլեկտրոնային բիզնեսի ռազմավարական ծրագիր և կառավարել ներդրման ընթացքը,
  • ներդնել նորարար լուծումներ և տիրապետել  հեղինակային իրավունքի հիմունքներին,
  • իրականացնել էլեկտրոնային մարքեթինգ, էլեկտրոնային առևտուր,
  • իրականացնել մարքեթինգային հետազոտություններ,
  • հասկանալ հիպերտարածությունում ձեռներեցության առանձնահատկությունները, կարողանալ զարգացնել հիպերտարածության վրա հիմնված բիզնեսներ,
  • տրամադրել խորհրդատվություն էլեկտրոնային բիզնեսի հիմնման և ընթացիկ խնդիրների լուծման նպատակով,
  • գիտենալ էլեկտրոնային բիզնեսի իրավական կարգավորման ազգային, եվրոպական և միջազգային գործընթացները,
  • կարողանալ կրել պատասխանատվություն սեփական և թիմային նախաձեռնությունների համար, կազմակերպել աշխատանքը գործընկերների և հաճախորդների հետ արագ և  արդյունավետ համագործակցելու նպատակով:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

Ծրագրի ուսումնական պլանն իր մեջ ներառում է երկու համալսարանների կողմից տրամադրվող դասընթացներ: Ուսման ընդհանուր տևողությունը կազմում է 2 տարի ԵՄՀ-ում (ներառյալ պրակտիկան) և 1.5 տարի Միկոլաս Ռոմերիս Համալսարանում:

Էլեկտրոնային բիզնեսի ապագա մասնագետները անցնում են 16 առարկա: Ուսումնական պլանը ներառում է, սակայն չի սահմանափակվում, հետևյալ առարկաներով.

  • Էլեկտրոնային բիզնեսի տեղեկատվական համակարգեր,
  • Էլեկտրոնային առևտուր (E-Commerce),
  • Էլեկտրոնային բիզնեսի ռազմավարական կառավարում,
  • Էլեկտրոնային մարքեթինգ  (E-Marketing) և մարքեթինգային հետազոտություն,
  • Էլեկտրոնային բիզնեսի իրավական կարգավորում,
  • Ձեռնարկատիրություն հիպերտարածությունում,
  • Էլեկտրոնային բանկային գործ,
  • ՏՏ նախագծերի կառավարում,
  • Մարդկային ռեսուրսների կառավարում, և այլն:

Կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչներից է մագիստրոսական թեզը, որի հաջող պաշտպանության արդյունքում ուսանողները ստանում են Միկոլաս Ռոմերիս համալսարանի գործարար կառավարման (MBA) և Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման մագիստրոսի կոչում, Էլեկտրոնային բիզնեսի կառավարման մասնագիտացմամբ:

Տվյալ կոչումը հնարավորություն է տալիս կրթությունը շարունակելու դոկտորանտուրայի ծրագրերում սոցիալական գիտությունների ոլորտում:

Առարկաների հակիրճ նկարագրերը :pdf Button

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Եվրասիա միջազգային համալսարանի  Միկոլաս Ռոմերիս համալսարանի համատեղ կրթական ծրագրում ներգրավվելու համար ուսանողն առաջին հերթին պետք է  դիմի ԵՄՀ, լրացնի դիմում հայտ ու ներկայացնի հայտի վերջում նշված փաստաթղթերը: ԵՄՀ ընդունելությունից հետո ուսանողը պետք է դիմի նաև ՄՌՀ և Լիտվայի ապահովան ազգային կենտրոն:

ԿԱՐԾԻՔՆԵՐ

Կարեն Վարդանյան


ԻՏՁՄ Գործադիր տնօրեն

  «Բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են զարգանալ, տնտեսության որևէ ճյուղ ընտրում են որպես լոկոմոտիվ` լինի դա հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը և այլն: Տեխնոլոգիաներն այն լոկոմոտիվն են, որոնց արժեքը չի փոխվում… Միայն օրենքը բավարար չէ.մարդիկ են պետք՝ ակտիվ, նախաձեռնող, նպատակներ դնող: Նրանք պետք է կոնսոլիդացվեն` իրենց նպատակների և մտահաղացումների իրականացման համար: Կարծում եմ իմ այս միտքը ամենաուղիղ իմաստով ընկալվել և իրագործվում է Եվրասիա միջազգային համալսարանի կողմից Էլեկտրոնային բիզնես ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի լրացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բիզնես ծրագրերը, կյանքի կոչող և արտադրանքը իրացնող մենեջերների պակասը»:

Գրիգոր Բարսեղյան

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

 

«Ուրախալի է, որ ծրագիրը համատեղ է իրականացվում այս ոլորտում արդեն իսկ շոշափելի արդյունքներ արձանագրած երկրի՝ Լիտվիայի Հանրապետության և մասնավորապես Միկոլաս Ռոմերիս հեղինակավոր համալսարանի հետ: Մեծ հետաքրքրություն ունենալով ծրագրի նկատմամբ` պարբերաբար հանդիպում եմ ուսանողների հետ, կիսում փորձն ու գիտելիքները: Վստահ եմ, որ ծրագրում ձեռք բերած գիտելիքներով, մասնագետները կնպաստեն ոլորտի զարգացմանը մեր երկրում, դրա արդյունքների առևտրականացմանը և նորանոր շուկաների նվաճմանը»:

 

Լիլիթ Ճուղուրյան 

 

«Ակադեմիքս Թիմ» խորհրդատվական և թրեյնինգային ընկերության հիմնադիր և տնօրեն

Մարքեթինգի, առևտրի և կառավարման ոլորտում բիզնես խորհրդատու և թրեյներ

 

«Եվրասիա միջազգային համալսարանը առաջարկում է Էլեկտրոնային բիզնեսի դաշտին վերաբերող առարկաների լայն շրջանակ, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի արդյունավետ իրականացման միջոցներ: Մագիստրոսական ծրագիրը, լինելով դասախոսական կազմի և ծրագրի ղեկավարների նվիրյալ աշխատանքի արտացոլումը, իրականացվում է բարձր որակով: Ուսանողները մոտիվացված են, պատրաստակամ և փորձառու իրենց գործունեության ոլորտներում` ապահովելով ուսումնառության առանձնահատուկ միջավայր»:

Որպես բիզնեսի ղեկավար և էլեկտրոնային առևտուր առարկայի դասախոս, երաշխավորում եմ Էլեկտրոնային բիզնեսի կառավարում մագիստրոսական ծրագիրն այն ուսանողներին, ովքեր կամենում են ստեղծել իրենց կարիերան մարտահրավերներով լի Էլեկտրոնային բիզնեսի աշխարհում, ինչպես նաև կարևորում են իրական և ժամանակակից գիտելիքներն ու հմտությունները: Մեծ ոգևորությամբ եմ դասավանդում Եվրասիա միջազգային համալսաարանում»:

 

Սոսի Հարությունյան


Ուսանող

 

«Լինելով 37 տարեկան` ուրախ էի բացահայտել, որ կարող եմ կրկին շարունակել ուսումս Էլեկտրոնային բիզնես մասնագիտացմամբ: Ես այստեղ եմ` ստանալու հիմնարար գիտելիքներ սեփական ինտերնետային բիզնեսը հիմնելու նպատակով: Էլեկտրոնային բիզնեսի դաշտը ՀՀ-ում նոր է զարգանում, և առաջիկայում շատ ավելի մեծ թվով մասնագետների կարիք է առաջանալու: Այդիսկ պատճառով, կարծում եմ, արժեքավոր ռեսուրս կլինենք նոր ձևավորվող շուկայում` կատարելով հետաքրքիր և բարձր վարձատրվող աշխատանք: Հաջողություն եմ մաղթում ծրագրի նոր ուսանողներին և շնորհակալություն հայտնում ԵՄՀ-ին»:

 

Գոռ Մանուկյան 

Ուսանող

 

«Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրոսական ծրագրի շնորհիվ այժմ գտնվում եմ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Շատ երախտապարտ եմ Եվրոպայի գեղեցիկ և զարգացած քաղաքներից մեկում ուսում ստանալու հնարավորություն ընձեռելու համար»:

 

Յաշար Հասսանզադե Դելջավան  

«Եվրասիա միջազգային համալսարանում մասնակցել եմ Էլեկտրոնային կոմերցիա դասընթացին Էլեկտրոնային բիզնեսի կառավարում մագիստրոսական ծրագրի շրջանակներում և ստացել եմ վկայական: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տրամադրված հնարավորության համար, քանզի ստացած գիտելիքներն ու հմտությունները կարող եմ հպարտորեն կիրառել սեփական բիզնեսում: Առաջիկայում պլանավորում եմ Եվրասիա միջազգային համալսարանում շարունակել ուսումս` համոզված լինելով կրթության բարձր չափանիշների և, ամենակարևորը, ջերմ մթնոլորտի վրա»:

 

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՈՒՍԱՆԵԼ ՄԵԶ ՄՈՏ