Մայիսի 02 2017

Խորհրդարանական ընտրությունները ԵՄՀ տեղացի և օտարերկրյա դիտորդ-ուսանողների տեսանկյունից

Եվրասիա  միջազգային համլասարանում մայիսի  2-ին տեղի ունեցավ    սեմինար-քննարկում նվիրված 2017թ-ի ապրիլի 2-ի  խորհրդարանական ընտրություններին, որի   ընթացքում ներկայացվեցին համալսարանի  և միջազգային փոխանակման ծրագրով ԵՄՀ-ում ուսումնառող ուսանողների կողմից իրականացված դիտորդական առաքելության արդյունքները:  Քննարկման  ընթացքում ուսանողները կիսվեցին իրենց դիտորդական փորձով, ներկայացրեցին իրենց ընտրատեղամասերում իրականացված ընտրական գործընթացները, մատնանշեցին   նկատած թերություններն ու հանդես եկան մի շարք առաջարկներով:

Լիտվացի միջազգային ուսանող Առնասի կյանքում    այս    դիտորդական փորձը առաջինը չէր: Վերջինս դիտորդական առաքելություն էր իրականացրել նաև Լիտվայում, որի շնորհիվ   կարողացավ համեմատականներ  անցկացնել Լիտվայի և Հայաստանի  ընտրակարգերի միջև,    մատնանշել դիտորդական առաքելության հետ կապված տարբերությունները:

Learning Inside Out ծրագրի ամերիկացի ուսանողներ Էրիկան և Դենիելը ներկայացրին նաև  ԱՄՆ-ի ընտրական համակարգը: Այնուհետև, իրենց փորձը կիսեցին հայ դիտորդ-ուսանողները՝ ներկայացնելով դիտորդական եզրակացություններ:

Քննարկման երկրորդ մասում ուսանողները  հարցեր ուղղեցին միմյանց և քննարկեցին  ընտրական գործընթացների հետ կապված հիմնահարցեր: