ԼՍԱՐԱՆՆԵՐ

Կոնֆերանս սրահ

Եվրասիա միջազգային համալսարանը կարճաժամկետ և երկարաժամկետ օգտագործման նպատակով տրամադրում է 30-60 տեղանոց  կոնֆերանս սրահ ՝ կահավորված ժամանակակից բոլոր սարքավորումներով: Կոնֆերանս սրահը հարմար է համաժողովների, դասախոսությունների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացման համար: Համալսարանը տրամադրում է նաև մինչև 150 տեղանոց դահլիճ՝ հանդիսությունների և տարբեր ձևաչափերով միջոցառումների կազմակերպման համար։ Տրամադրվում է նաև աշխատանքային սենյակներ՝ միաժամանակյա սեմինարների, թրեյնինգների իրականացման համար։

Համակարգչային սրահ

ԵՄՀ-ի լսարաններում անցկացված է համակագչային և պրոյեկտորային ցանց:  Լսարաններում ուսանողները կարող են օգտվել համակարգչային  սարքավորումներից: Ուսանողները կարող են օգտվել ինչպես լսարանների, այնպես էլ համակարգչային լսարանի համակարգիչներից: Բոլոր համակարգիչներն ունեն ADSL ինտերնետային արագ կապ:

Այդ հնարավորությունները ստեղծված են, որպեսզի ուսանողները կատարեն ուսումնառության ընթացքում տնային և ինքնուրույն աշխատանքներ և հանձնարարություններ: