Փետրվարի 22 2017

Ինտերակտիվ դաս․ «Մերչենդայզինգի հիմունքներ»

2017թ․ փետրվարի 21-ին Եվրասիա միջազգային համալսարանի Tempus կոնֆերանս սրահում մթնոլորտը գործնական էր և ջերմ:

Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը «Ակադեմիքս Թիմ»բիզնես խորհրդատվական ընկերությանհետ համատեղ կազմակերպել էին «Մերչենդայզինգի հիմունքներ» թեմայով դասընթացը։

Դասընթացը վարում էր Ակադեմիքս Թիմ (Akademix Team) բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր Լիլիթ Ճուղուրյանը, «Մերչենդայզինգի հիմունքներ» դասընթացի հեղինակը:

Հանդիպման առաջին հատվածում դասընթացավարը մասնակիցներին ներկայացրեց մերչենդայզինգի էությունը, կիրառման անհրաժեշտությունը և զարգացման պատմական ակնարկը:
Հանդիպման երկրորդ հատվածում պրակտիկ ձևաչափով, լայնէկրան սլայդ-ցուցադրությամբ մասնակիցները ուսումնասիրեցին մերչենդայզինգի հիմնական տեսակները, առանձնահատկությունները,մերչենդայզինգ
չափանիշները: Միջազգային առևտրային կետերի, իրավիճակային դեպքերի հիման վրա ծանոթացան ապրանքների դասավորության մերչենդայզինգ կանոններին:

Հանդիպման վերջում,գործնական օրինակներով դիտարկվեցին առևտրի կազմակերպման, ապրանքների վաճառքի խթանման, առևտրային տարածքերի ռացիոնալ կազմակերպման, վաճառքի խթանման տեխնոլոգիաները և միջոցառումները:

Դասընթացը կրեց ինտերակտիվ բնույթ, հնարավորություն ընձեռեց արժեքավոր գիտելիքներ ձեռք բերել, իսկ պրակտիկ ներկայացումը թույլ տվեց անմիջապես տեղում՝ հանդիպման ավարտին, դասընթացավարի
օգնությամբ գնահատելու, վերլուծելու տեղական շուկան՝ զուգահեռ ստանալով ճշգրտումներ: