Ապրիլի 23 2017
Резервная_ко

Ինչո՞ւ սովորել ԵՄՀ-ում

  1. Ուսում Եվրոպական համագործակից բուհերումԵՄՀ-ն բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար ապահովում է միջազգային շարժունության բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում Եվրամիության կողմից հովանավորվող (Erasmus+) և երկկողմանի համաձայնագրերի միջոցով բուհերի կողմից ֆինանսավորվող փոխանակման ծրագրեր։
  2. Անվճար կրթություն և զեղչ համալսարանն ապահովում է անվճար ուսուցման, ինչպես նաև զեղչային հիմունքներով սովորելու հնարավորություններ, ուսանողը հնարավորություն ունի ուսումնառության ընթացքում փոխադրվել վճարովիից անվճար համակարգ, ուսման վարձը վճարել ամսական կտրվածքով։
  3. Տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացում Մասնագիտական գործնական հմտությունների զարգացման նպատակով համալսարանն իրականացնում է պրակտիկաների նպատակային պլանավորում և կազմակերպում, հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրականացվում են վարպետության դասեր, լրացուցիչ դասընթացներ։
  4. Ժամանակակից միջոցներով հագեցած կրթական միջավայրհամալսարանը հագեցած է տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներով, ստեղծված են հարմարավետ պայմաններ ուսանողի ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։ Ինչպես առկա, այնպես էլ հեռակա-հեռավար ուսուցման համակարգում սովորող ուսանողները գրանցվում են նաև ԵՄՀ- վիրտուալ լսարանում (Moodle)` ստանալով էլեկտրոնային նյութերից օգտվելու անսահմանափակ հնարավորություն։
  5. Ուսանողական ակտիվ կյանքուսանողներն ակտիվ նախաձեռնողներ են ինչպես ժամանցային, այնպես էլ հետազոտական և հմտությունների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի։ Ներգրավվում են համալսարանի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերին, գիտաժողովների և ընթացիկ նախագծերի կազմակերպման և իրականացման աշխատանքներին։ Համալսարանում խրախուսվում է կամավորական աշխատանքի միջոցով փափուկ հմտությունների զարգացումը։  
  6. Աշխատանքային շուկայի պահանջներին համապակցված կրթական ծրագրերհամալսարանի բոլոր կրթական ծրագրերը վերամշակվել և համապատասխանեցվել են աշխատանքային շուկայի պահանջներին՝ գործատուների հետ սերտ համագործակցության միջոցով։
  7. Արտերկրում վերապատրաստված դասախոսներ, աշխատակազմ ԵՄՀ դասախոսների և աշխատակազմի գերակշռող մասը վերապատրաստվել է Եվրոպական համագործակից համալսարաններում, կամ ունի արևմտյան կրթություն։
  8. Ուսանողական հյուրատան առկայություն մարզերի, ինչպես նաև միջազգային ուսանողներն ունեն հնարավորություն բնակվելու համալսարանի հարմարավետ հյուրատանը։
  9. Աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում․ԵՄՀ-ում գործում է Գործատուների և շրջանավարտների հետ կապի կենտրոն, որն աջակցում է ինչպես պրակտիկաների կազմակերպման և աշխատանքի տեղավորման, այնպես էլ գործատուների պահանջներով ուսանողների հմտությունների զարգացման ընթացքում։
  10. Հավատարմագրված ՈԱԱԿ և ԿԳՆ կողմից. 2015թ-ին ԵՄՀ-ն վերահավատարմագրվել է՝ անցնելով ինստիտուցիոնալ հավատարմագրում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից, որը հաստատվել է ԿԳ նախարարի կողմից 16.11.2015թ.-ին (№ 959-Ա/Ք)։