Դեկտեմբերի 16 2016

Ընդլայնվում են համագործակից կազմակերպությունների ցանկը

 

2016թ. դեկտեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման և ՏՏ ամբիոնը  համալրվեց ևս մեկ համագործակից ընկերությամբ։ Այդ կապակցությամբ կնքվեց հուշագիր Եվրասիա միջազգային համալսարանի՝ ի դեմս ռեկտոր Սուրեն Օհանյանի, և §Նախագծերի կառավարման մասնագետների միության¦` ի դեմս  նախագահ Մարինե Ղահրամանյանի միջև։

Հուշագրի նպատակն է նպաստել արտասահմանում գործող նմանատիպ երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը և աշխատաշուկայում համալսարանի ուսանողների մրցակցության բարձրացմանն ու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելուն։ 

Շնորհավորում ենք կառավարման և ՏՏ ամբիոնին՝ համագործակցության շրջանակները ընդլայնելու առթիվ։