Մարտի 17 2017

«Էթիկա և էթիկետ» թեմայով մեթոդական վերապարաստում

2017  թվականի մարտի  17-ին Եվրասիա  միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ  երեք ամբիոնների պրոֆեսորա­դասախոսական կազմի համար անցկացվեց «Էթիկա և էթիկետ» թեմայով  մեթոդական  վերապարաստում:

Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի Իրավագիտության ամբիոնի ասիստենտ  փիլ.գիտ.թեկնածու Երանուհի  Մանուկյանը:  Այս դասընթացի շնորհիվ հստակ տարբերակվեցին Էթիկա և էթիկետ հասկացությունների ծագումնաբանությունը: Նշվեց, որ էթիկա նշանակում է բարոյագիտություն այսինքն՝ վարքի կանոնների մշակման համակարգ, ինչը հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվել հասարակական հարաբերությունների մեջ: Իսկ էթիկետը գլխավորապես վերաբերում է վարվեցողության կանոններին և ձևավորվում է ինչպես սովորույթով, այնպես էլ դաստիարակության հիման վրա:Հասարակության մեջ էթիկայի և էթիկետի կանոնների հետևելը նպատակ ունի արմատավորելու մարդու հասարակական էակ լինելը, քանի որ ինչպես նշում է Արիստոտելը. «Մարդը հասարակությունից դուրս կամ գազան է, կամ Աստված»: Ե.Մանուկյանը նշեց, որ ժամանակակից մարդու լավագույն սահմանումներից մեկը homo-moralis լինելն է, այսինքն բարոյական էակ է:

Մասնակիցների  կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր:  Ծավալվեց ակտիվ քննարկում,  Ե.Մանուկյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին :