Հոկտեմբերի 19 2016

Երիտասարդությունը հանուն կայուն զարգացման

Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ ս/թ․ հոկտեմբերի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպեց «Ռիսկերի նվազեցումը և կայուն զարգացման նպատակները» թեմայով ֆորում։ Ֆորումը իրականացվեց ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի շրջանակներում երիտասարդությունը հանուն կայուն զարգացման խորագրով։ thumbnail_img_9622
Հանդիպման ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան ԵՊՄՀ էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը, ով հանդես եկավ «Կայուն զարգացման համաշխարհային գործընթացը և փոխկապակցված նպատակները» թեմայով։ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, ԱՌՆ Սենդայի շրջանակային ծրագրի ազգային համակարգող Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեց աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագիրը և կապը կայուն զարգացման նպատակների հետ։ Օքսեջեն հիմնադրամի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արսեն Սիմոնյանը ելույթը ունեցավ img_9602«Երիտասարդության դերը դիմակայունության ամրապնդման գործընթացում» թեմայով , իսկ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը ներկայացրեց «Երեխաների անվտանգությունը համայնքներում և ուսումնական հաստատություններում» թեման։
Ֆորումը վարում էր ՄԱԿ-ի ՀՏՎ երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը։ Հանդիպաման ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, հարց ու պատասխան։