Մայիսի 21 2016

Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողները մասնակցեցին «Մասնագիտական կողմնորոշման հեռանկարներ» խորագրով դասընթացին

2016 թ. մայիսի 21-ին «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողները մասնակցեցին «Մասնագիտական կողմնորոշման հեռանկարներ» դասընթացին: Այն կազմակերպել էր «ԱԼՎԱՐԻՈՒՄ» ընկերությունը «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես — ֆորումի շրջանակում:

Մասնակիցները լրացրեցին կարիերայի ուղղորդման թեստեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատել, թե որքանով է ընտրված մասնագիտությունը համապատասխանում տվյալ անձի մասնագիտական հնարավորություններին: Թեստի արդյունքները քննարկվեցին մասնակիցների հետ: Դասընթացի ժամանակ ուսանողներին ներկայացվեցին նաև աշխատանքի ընդունվելիս հարցազրույցին ներկայանալու և մասնակցելու հմտություններ:

Դասընթացի գործնական հատվածում մասնակիցները կազմեցին աշխատանք փնտրելու անհատական պլաններ:

«Եվրասիա» միջազգային համալսարանի կարիերիայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը ողջունեց նմանատիպ դասընթացների կազմակերպման գաղափարը և նշեց, որ դրանք հնարավորություն են ընձեռում ուսանողներին գրագետ և հմուտ կերպով ներգրավվել աշխատաշուկայի գործընթացներում: