Սեպտեմբերի 30 2016

Եվրասիան համագործակցության նոր հարթակում

Վարշավայի տնտեսագիտության համալսարանի ( Szkoła Główna Handlowa w Warszawie) Միջազգային կենտրոնը սեպտեմբերի 19-23  նախաձեռնել էր «Կադրերի պատրաստման միջազգային շաբաթ» խորագրով սեմինար-քննարկում, որին հրավիրված էին  ԵՄ Erasmus + ծրագրի համագործակից 17 համալսարանների  ներկայացուցիչներ: Հրավիրյալների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունից  ներկայացուցիչ՝ Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր տնտ.գիտ. թեկն. Հովհաննես  Հարությունյանը: Այս յուրահատուկ միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան Վարշավայի Տնտեսագիտության համալսարանի Համաշխարհային տնտեսության կոլեգիայի դեկան պրոֆեսոր Մարզեննա Վերեսսան, ինչպես նաև Ընդունելության և կրթական աջակցության գրասենյակի, Կրթական զարգացման կենտրոնի, Նախագծերի զարգացման գրասենյակի ներկայացուցիչները: Նրանք իրենց զեկույցներում խորությամբ ներկայացրեցին հյուրերին իրենց համալսարանի հետազոտական և կրթական  գործունեությունը, ինչպես նաև իրազեկեցին, որ բուհը, ցանկացած պահի,  պատրաստ է տրամադրել լեհ ու օտարերկրյա ուսանողներին և վարչական անձնակազմին կազմակերպչական աջակցության վերաբերյալ տեղեկատվություն:14445936_10153728045222676_9191674316988093453_n

 Միջազգային կենտրոնը կազմակերպել էր նաև համալսարանների միջև հետագա համագործակցության հնարավոր ձևերի հանրային քննարկումներ, որոնք վարեցին Միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր պրոֆ. Յասեկ Պրոկոպը և Ուսումնական
աշխատանքների գծով պրոռեկտոր պրոֆ.Կրզիստով Կոզլովսկին: Մասնակիցները նաև ունեցան հնարավորություն լսելու պրոֆեսոր Պյոտր Պլոզայզսկու դասախոսությունը, որը նվիրված էր Կրթության կառավարման ոլորտին վերաբերող մարտահրավերներին:

Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը, օգտվելով միջազգային միջբուհական համագործակցության զարգացման համար ստեղծված այս բարենպաստ հարթակի հնարավորություններից,  նպատակային հանդիպումներ ունեցավ հյուրընկալող բուհի ներկայա
ցուցիչների հետ, ինչպես նաև առանձնազրույցներ վարեց հրավիրյալ բուհերի մասնակիցների հետ, որոնք, անկասկած, նոր հեռանկարներ կբացեն Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային համագործակցության առավել ընդլայնման համար: Դրա անհրաժեշտությունը զգացվում է, որովհետև յուրաքանչյուր կիսամյակում Լեհաստանի բուհերում փոխանակման ծրագրերով Եվրասիա միջազգային համալսարանից ուսումը շարունակում են ավելի շատ ուսանողներ:

Պրոռեկտորի համար օգտակար է եղել նաև եվրոպական այդ առաջադեմ համալսարանի ուսումնագիտական կառուցվածքի և ուսումնական գործընթացների կառավարման համակարգի առանձնահատկությունների ուսումնասիրությունը:

Ի հավելումն պաշտոնական մասի Վարշավայի Տնտեսագիտության համալսարանի Միջազգային կենտրոնը անցկացրել էր հետաքրքիր դասընթաց՝նվիրված Լեհաստանի պատմությանը և մշակույթին, ինչպես նաև հյուրերի համար կազմակերպել այցելություն Վարշավայի և Կրակովի պատմամշակութային վայրեր: