Նոյեմբերի 07 2016

ԵՎՐԱՍԻԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Ընտրական գործընթացի կազմակերպումը շատ կարևոր ու պատասխանատու գործընթաց է, որի կազմակերպումից է կախված ընտրությունների ողջ ընթացքը:  Այս ամենը քաջ գիտակցելով` այսօր` 2016թ. նոյեմբերի 7-ին, Եվրասիա միջազգային համալսարանում Ընտրական հանձնաժողովը Մերիլին Գասպարյանի նախագահությամբ, իրականացրեց նախապատրաստական կազմակերպչական աշխատանքներ. ընտրատեղամասի պատրաստում, կահավորում,  ընտրողների գրանցում, ընտրացուցակների կազմում, քվեաթերթիկների հաստատում հանձնաժողովի անդամների կողմից։ img_0019

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ուսանողները կկատարեն Ուսանողական խորհրդի նախագահի, Ուսանողի իրավունքի պաշ
տպանի և Ամբիոնների ավագների  ընտրությունը: Մինչ այս բոլոր առ
աջադրված թեկնածուները  պոտենցիալ ընտրողներին ներկայացնել էին իրենց նախընտրական ծրագրերը, իսկ նոյեմբերի 7-ը հայտարարվել էր ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ։

Հավելենք, որ ընտրելու իրավունք ունեն բացառապես Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները:

Դե ինչ, հանձնաժողովին մաղթում ենք լավ աշխատանքային օր, իսկ թեկնածուներին` համբերություն: