Մայիսի 04 2017

Եվրասիականների այցը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն

2017 թ. մայիսի 4-ին «Կառավարման և ՏՏ ամբիոն»-ի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու` Իլոնա Ալեքսանյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց այցելություն «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն:

Ընկերության աշխատակցի կողմից ուսանողներին ներկայացվեց Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գործունեության, ըմպելիքի արտադրության և շշալցման ողջ գործընթացի մասին: Անդրադարձ եղավ նաև ընկերության պատմությանը:
Այնուհետև իրականացվեց հյուրասիրություն և շրջայց ընկերության արտադրության ողջ տարածքով: Ուսանողների կողմից հնչեցին տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին ընկերության կազմակերպական կառուցվածքին և նախագծերի կառավարմանը, ինչպես նաև արտադրության գործընթացին:
Նմանատիպ ճանաչողական այցերը շարունակական են և պահպանում են ուսուցողական բնույթը: