Դեկտեմբերի 05 2016

ԵՄՀ ուսանողը կիսում է իր արտասահմանյան փորձն ու գիտելիքները

Էրազմուս Մունդուս միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը  Վարշավայի բնական գիտությունների համալսարանում մեկ ակադեմիական տարի անցկացրած կառավարման ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նինա Այդինյանը 2016թ. դեկտեմբերի 5-ին ներկայացրեց զեկույց «Որոշումների կայացման գործընթացները կազմակերպություններում» թեմայով: Նախքան զեկույցը սկսելը`  Ն. Այդինյանը անցկացրեց համեմատական զուգորդումներ Եվրասիա միջազգային համալսարանի և Վարշավայի բնական գիտությունների համալսարանի կրթական գործընթացների կազմակերպման շուրջ, ուսանողներին ներկայացրեց նաև իր միջազգային ուսումնառությունը:

Բանախոսը   զեկույցի ներածական մասում ներկայացրեց որոշումների ընդունման տեսակները, ձևերը և այն գործոները, որոնք ազդեցություն ունեն  որոշումների ընդունման գործընթացում: Այնուհետև նա շեշտը դրեց հիմնականում կազմակերպություններում որոշումների կայացման նպատակով խնդիրների սահմանմանը, դրանց լուծմանն ուղղված այլընտրանքների  հստակեցմանը և արդյունավետ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ գործիքների կիրառմանը: Տեսական նյութը առավել ըմբռնելի դարձնելու նպատակով Ն. Այդինյանը,  ուսանողների անմիջական օգնությամբ, առաջադրեց խնդիր և խնդրի լուծման այլընտրանքներ` փորձելով ցույց տալ դրանցից յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը, որոնք իրենց հերթին նպաստում են  արդյունավետ որոշման կայացմանը:

            Ներկայացված թեմայի շուրջ ծավալվեց բուռն քննարկում-բանավեճեր, ինչը փաստեց ուսանողների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը:

            Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսանողները, մագիստրանտները և պրոֆեսորադասախոսական կազմը: