ԵՄՀ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՄՀ Տեսլականը

Տարածաշրջանում լինել ճկուն կառավարում ունեցող առաջատար կրթական հաստատություն՝ միտ­ված աշխատանքային շու­կայի անընդհատ զարգացող պա­հանջներին համապատասխան գործնական հմտություններով ու կարո­ղություն­ներով, տեսական և կիրառա­կան գիտելիքներով օժտված բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանը:

ԵՄՀ Առաքելությունը

Համալսարանն իր առաքե­լութ­­յունը նախանշում է երեք մակար­դակնե­րում`ուսու­ցում, հետազոտություն և հանրային ծառայություն՝ առաջնային դերակա­տարութ­յուն տալով արդյունավետ ուսուցման և ուսումնառության կազմակերպ­մանը։

New Picture

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

ՈՒՍՈՒՑՈՒՄ

  • Ուսուցանել որակի ապահովման ազգային և եվրոպական չափանիշներին համապա­տաս­խան:
  • Իրականացնել բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթություն սոցիալական, հումանիտար գիտությունների և տեղեկատվական տեխնոլո­գիա­ների ոլորտներում` նպատակաուղղված աշխատաշուկայի պա­հանջ­նե­րին և կարիքներին:
  • Ապահովել կայուն միջազգային համագործակցություն՝ տեղայնացնելով լավագույն փորձը ուսուցման և որակի ապահովման ոլորտներում, միջազգայնացնելով կրթական բովանդակությունը։
  • Ստեղծել համագործակցային միջավայր կրթության շահառուների համար` նպաստելով արդիական գիտելիքների, հմտությունների և կարողութ­յուն­ների փոխանցմանն ու տարածմանը:
  • Համագործակցային մեթոդների միջոցով ուսանողների մոտ զարգացնել սովորելու հմտություններ, ինչպես նաև պատրաստակամություն ընդունելու նորը և անընդհատ կատարելագործվելու, նպաստելով հարափոփոխ միջա­վայ­րում վերջիններիս մրցունակության ապա­հովմանը:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

  • Իրականացնել հետազոտություներ` ուղղված կրթության բովանդակության արդիականացմանը, միջազգայնացմանը, ինչպես նաև համալսարանի ան­ընդ­հատ զարգացմանը:
  • Իրականացնել ՀՀ սոցիալ-տնտեսական առաջընթացին և միջազգայնաց­մանը միտված կիրառական հետազոտություններ:

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Ուսուցման և հետազոտության ոլորտներում ստացված արդյունքներին հաղորդակից դարձնել հասարակական լայն շրջանակների` տարածելով ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքը:
  • Խորացնելհամայնքային հաստատությունների հետ համագործակցությունը՝ ուսանողների պրակտիկաների և ավարտական աշխատանքների հետազոտական բնույթի թեմաներում ընգրկել նաև ամայնքային նշանակության  սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ

 

ԵՄՀ արժեքները

Եվրասիա միջազգային համալսարանը կրթական համայնք է, որտեղ գնահատվում է ստեղ­ծագործական մտածողությունը, նորարարությունն ու նախաձեռնողականութ­յունը: Թիմային ուղղորդված աշխատանքի միջոցով բուհը մինչ օրս կարողացել է դիմակայել կրթական և տնտեսական ոլորտում առաջացած մար­տահրավերներին` երբեմն դրանք ընդունելով սիրով և համարելով անընդհատ աճի երաշխիք:

Մենք նախընտրում ենք առաջնորդութ­յան և գերազանցության ճանապարհը` սերմանելով, զարգացնելով բուհի հիմնարար արժեքները ներքին շահակիցների շրջանակներում: Ապրելով հարափոփոխ դարաշրջա­նում` մենք գիտակցում ենք, որ անընդհատ աճն ու կատարելագործումը և, ընդհան­րա­պես, հարատև կրթությունը դարի պահանջն է: Փոքրաթիվ լսարանները և ուսանող-դասախոս թվի ցածր հարաբերակցությունը, բուհում հնարավորություն է ստեղծում հա­մագործակցային մեթոդների կիրառ­ման միջոցով անհատապես ճանաչել ուսանող­ներին` զարգացնելով ուսանողների թիմային աշխա­տանքի հմտությունները, ապահովե­լով առաջնորդության հնարավո­րություն­ներ, զարգացնելով ստեղ­ծա­գոր­ծական, վերլու­ծա­կան մտածողություն: Այսպի­սով, ԵՄՀարժեքներն են.

New Picture (1)

 

 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ