Մայիսի 03 2017

ԵՄՀ աշխատակիցը Չեխիայի Մասարիկ համալսարանում

2017թ․ ապրիլի 23-29 Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Մասարիկ համալսարանի կողմից կազմակերպած  Erasmus+ աշխատակիցների վերապատրաստման, փոխանակման ծրագրի  “Build Better You” շաբաթին։ Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից։

Ծրագրին մասնակցում էին մի շարք համալսարանների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, օրինակ՝  Չինաստանից, Արգենտինայից, Լիբանանից,  Մալդիվներից, Փիլիպիններից, Ֆիջիից և այլն։

“Build Better You” շաբաթի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու կլոր-սեղան քննարկումների՝  ներակայացնելով սեփական երկրի փորձը։

Կազմակերպվեցին նաև մի շարք  դասընթացներ, ինչպիսիք են օրինակ՝  «Ինչպես գրել հաշվետվություն», «Կենտրոնացում, հիշողություն և անձնական աճի  զարգացում» , «Էլեկտրոնային նամակագրության կառավարում» և այլն։

Մերի Շահբազյանը օգտվելով ընձեռնված հնարավորությունից ներկայացրեց նաև Եվրասիա միջազգային համալսարանը՝ ընդգծելով համալսարանի միջազգային ուղղվածությունը և ակտիվ  համագործակցությունը Եվրոպական մի շարք բուհերի հետ։

Մերի Շահբազյանը պատրաստակամ է փոխամակման ծրագրի ընթացքում ձեռք բերված նոր գիտելիքները և փորձը ներդնել Եվրասիա միջազգային համալսարնում  և, իհարկե, կիսվել իր գործընկերների հետ։