ԴԻՄՈՐԴԻՆ

Դիմորդ 2017

Սիրելի՛ դիմորդ,

Եվրասիա միջազգային համալսարանը 2017-2018 ուսումնական տարվան ընդառաջ իրականացրել է այնպիսի նոր ծրագրեր, որոնք բնորոշ են ուսուցման միջազգայնացման գործընթացներում գտնվող համալսարաններին:
***

Անցել են «ճանաչելի դիպլոմ»-ի ժամանակները: Այսօր արդեն աշխատաշուկային անհրաժեշտ են մասնագիտական տեսական և գործնական հմտություններ, որակական բարձր հատկանիշներ ունեցող շրջանավարտներ: Գործատուն այլևս չի հետաքրքրվում դիպլոմի ծագումով, իսկ եթե շրջանավարտը հպարտությամբ ներկայացնում է «համբավ» ունեցող բուհի դիպլոմ, ապա դրանով ընդգծում է իր մասնագիտությանը ոչ պատրաստ լինելու և գործատուին բուն խնդրից շեղելու հանգամանքը: Քանի որ աշխատանքի անցնում են արդեն մրցույթով, ապա գործատուն Ձեզ բարեհամբույր կերպով կհրավիրի մրցույթի, որին կարող են մասնակցել նաև բազմաթիվ այլ մրցակիցներ:

Այդ խնդիրը լուծելու նպատակով Եվրասիա միջազգային համալսարանը համակողմանի աշխատանքներ է տարել «գործատու-շրջանավարտ» ծրագրով մասնագետների պատրաստման ուղղությամբ: Ավելին, մասնագիտական աշխատանքի անցած շրջանավարտների քանակով է գնահատվում ամբիոնների տվյալ տարվա աշխատանքը: Այնպես որ, ծանոթացեք, թե ինչ նոր աշխատանքներ են իրականացվել ընդհանրապես,  և միջազգայնացման նպատակով մասնավորապես, և թե ինչ յուրահատկություններ ունի համալսարանը.

  • ՀՀ Կառավարության ֆինանսական աջակցությամբ ներդրվել է կրկնակի դիպլոմի միջազգային մասնագիտական ծրագիր. «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» և «Էլեկտրոնային հանրային կառավարում» մասնագիտություններով, ու շրջանավարտները ծրագիրը հաջող ավարտելու դեպքում կարող են ստանալ  Լիտվայի և Հայաստանի Հանրապետության պետական երկու դիպլոմներ: Մշակվել է ուսուցման ողջ փաթեթը՝ մասնագիտության ծրագիրը, դասընթացների ծրագրերը և ուսուցման նոր մեթոդիկան, երկու հանրապետություններում  ուսանողի ուսումնառության ժամանակացույցը, էլեկտրոնային ռեսուրսների շտեմարանը («Մուդլ» համակարգը), հիմնադրվել է նաև գործնական հմտությունների զարգացման բիզնես-փորձարարական կենտրոնը:
  • Դիմորդների համար անակնկալ է պատրաստվել. նրանք այսուհետ ցանկության դեպքում   կարող են բնակվել հյուրատանը (ոչ միայն հեռավոր շրջաններից, այլ նաև Երևանից և մերձավոր բնակավայրերից ժամանած դիմորդները) և ամբողջ օրվա ընթացքում օգտվել ուսուցման համար համալսարանում ստեղծված բարենպաստ պայմաններից և ենթակառուցվածքներից:
  • Ուսանողների համար մշակվել է ֆինանսական աջակցության նոր ծրագիր. անվճար ուսուցում, կրթաթոշակների հատկացում, տեղափոխում վճարովի համակարգից անվճար ուսուցման համակարգ, ուսման վարձի տարաժամկետ կամ ամսական վճարում, զուգահեռաբար սովորելու և աշխատելու հնարավորություն, առանձին դասընթացների կազմակերպում երեկոյան ժամերին և հատկապես անհատական ծրագրով  ուսուցում:
  • ՀՀ կառավարության կողմից հատկացված նորամուծությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհի միջոցներով համալսարանի ուսումնական մասնաշենքը հագեցվել է ուսուցման համար անհրաժեշտ ժամանակակից տեղեկատվական համակարգերով և սարքավորումներով, ձեռք է բերվել մասնագիտական նոր գրականություն, վերանորոգվել և կահավորվել է գրադարանը:
  • Միջազգայնացման ռազմավարական ծրագրով ներդրվել է Եվրամիության առաջավոր համալասարաններին բնորոշ կրթական ազատ կառավարման համակարգ, ուսուցման նոր մշակույթ, բավականին բարձրացել է և՛ ուսանողների, և՛ դասախոսների մոտիվացվածությունը. ներդրվել են ուսանողակենտրոն ուսուցման մեթոդներ, վերջնարդյունքների գնահատումը կատարվում է համակարգչային ծրագրերով, ուսանողները նախընտրում են մասնակցել լրացուցիչ դասընթացների և հարակից մասնագիտությունների գծով դասընթացների մասնակցության հնարավորություն են ստանում, դասախոսները ուսուցումը կազմակերպում են նոր փոխներգործուն մեթոդական բազմազանությամբ:
  • Փոխվել է և՛ուսանողների, և՛ դասախոսների ուսումնական գործընթացներում ունեցած պարտականությունների բնույթը և շրջանակը, բովանդակայնորեն  բեկում է տեղի ունեցել  ուսուցման որակի բարձրացման գործում,  կատարվել են ուսումնական միջավայրի այնպիսի փոփոխություններ, որոնք նախատեսված են ինստիտուցիոնալ հավատարմագրման և որակի ապահովման  ներկայիս պահանջներով:
  • Եվրոպական գործընկեր բուհեր գործուղված  ավելի քան երկու տասնյակ դասախոսների վերապատրաստումների և նույնքան էլ «Էրազմուս պլյուս» ուսանողների փոխանակման միջազգային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված նոր կարողություններն ու հմտությունները՝ որպես մանկավարժական-ուսումնական գործընթացների կազմակերպման նոր մոտեցումներ, ներդաշնակ տեղայնացվել են համալսարանի բոլոր ստորաբաժանումներում:
  • Եվրոպական համալսարանների հետ խորացել է համագործակցությունն «Էրազմուս պլյուս» և «Տեմպուս» ծրագրերի շրջանակներում, ավելի են ակտիվացել ուսանողական փոխանակման ծրագրերը:
  • Մասնագիտական ուսուցման մոդելը կողմնորշվել է դեպի աշխատաշուկա, ուսումնական պլաններում մեծացել է գործնական հմտություների զարգացման ժամաքանակը, նույնիսկ 3-րդ կուրսում նախատեսված են  մասնագիտական պրակտիկաներ (ավելի քան երեք տասնյակ գործատուների՝ պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկություների հետ կնքվել են պրակտիկայի անցկացման պայմանագրեր), տարբեր կուրսերի  ուսանողների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել (լրացուցիչ կրթական ծրագրերի մասնակացության միջոցով) զարգացնել մասնագիտական գործնական հմտությունները:
  • Ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով ավարտվել են ներբուհական աշխատանքները, ընթացքի մեջ են հաջորդ՝ եզրափակիչ փուլի գործընթացները, և մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը գործող ժամանակացույցի համաձայն՝ կավարտվեն  հավատարմագրման գործընթացները:
  • Ստեղծվել են բոլոր  պայմանները ուսանողական կյանքը հետաքրքիր կազմակերպելու համար. ուսխորհուրդը համագործակցում է ՀՀ բոլոր երիտասարդական կազմակերպությունների հետ:
  • Ստեղծվել է նաև էլեկտրոնային  ուսուցման «Մուդլ» համակարգ, որի միջոցով ուսանողը, դասերին հաճախելուց բացի, կարող է ցանկացած պահի ցանկացած վայրում հիմնովին պատրաստվել դասերին (կամ լրացնել բաց թողնված դասանյութը), կատարել ստեղծագործական-հետազոտական աշխատանքներ:
  • Կառավարման մասնագիտության գծով ներդրվել է «նախագծերի մենեջմենթ» մասնագիտացումը, իսկ մյուս բոլոր ամբիոնների գծով նույնպես ներդրվել են պահանջարկ ունեցող նոր մասնագիտացումներ:
  • Հեռակա ուսուցումն իրականացվում է հեռավար ուսուցման տեխնոլոգիաներով, և ուսանողը մեկ ուսումնական տարվա ընթացքում անհատական ծրագրով կարող է սովորել՝ այցելելով համալսարան մեկ-երկու անգամ՝ միաժամանակ մշտապես գտնվելով «էլեկտրոնային լսարանում»:
  • Ուսանողները հնարավորություն ունեն լրացուցիչ դասընթացներ անցնել բիզնեսի կազմակերպման կենտրոնում, իրավաբանական կլինիկայում, լեզուների ուսուցման կենտրոնում՝ ձեռք բերելով մասնագիտական գործնական լրացուցիչ հմտություններ:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ