Մայիսի 02 2016

Դատախաղ`ամուսնալուծության և երեխայի դաստիարակությունը հորը հանձնելու վերաբերյալ

2016 թվականի մայիսի 2-ին իրավագիտության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողները քաղաքացիական դատավարության դասընթացի շրջանակներում առարկայի դասախոսի հետ մեկ տեղ կազմակերպել էին դատախաղ`ամուսնալուծության և երեխայի դաստիարակությունը հորը հանձնելու վերաբերյալ  գործով:

Ուսանողները հանդես եկան հայցվորի, պատասխանողի, դատավորի, դատական նիստերի քարտուղարի, ինչպես նաև խնամակալության և հոգեբարձության մարմնի ներկայացուցչի դերերում:

Դատախաղի կազմակերպման և իրականացման նպատակն էր դատարանում դատական քննության գործընթացը և դատական նիստում դատավարությունը առավել պատկերավոր և ընկալելի դարձնելը:

Հաշվի առնելով, որ դատավարության նիստը դռնբաց էր, նիստի դահլիճում ներկա գտնվեցին Եվրասիա վարժարանի 11-րդ դասարանի իրավագիտության հոսքի աշակերտները: