Մայիսի 11 2017

Գիտագործնական սեմինար «ՀՀ գազավորված ըմպելիքների շուկայում առկա զարգացումները» թեմայով

2017 թվականի մայիսի 10-ին Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարման և ՏՏ ամբիոն»-ի կողմից կազմակերպվեց սեմինար-քննարկում «ՀՀ գազավորված ըմպելիքների շուկայում առկա զարգացումները»  թեմայով: Սեմինարը վարեց ամբիոնի դասախոս Ի. Ալեքսանյանը: Նա հանգամանալից ներկայացրեց շուկայի ներկա իրավիճակը ՀՀ-ում, վիճակագրական տվյալները: Անդրադարձ եղավ հայկական տեղական արտադրությանը, կազմակերպությունների պատմությանը, թողարկվող արտադրատեսակների բաղադրությանը և կառուցվածքի դինամիկային շուկայում: Ի. Ալեքսանյանը խոսեց ՀՀ-ում գործող որակի կառավարման համակարգի՝ «ՀԱՍՊ» –ի մասին: «ՀԱՍՊ» համակարգը թույլ  է տալիս համակարգել որակի կառավարումը, ստեղծել ընթացակարգեր, նախապայմանային ծրագրեր: Ի. Ալեքսանյանի խոսքով՝ «ՀԱՍՊ» համակարգի ներդրումն ի նպաստ է նոր շուկաների զարգացմանը, քանի որ միջազգային շուկա մուտքն առանց որոշակի պահանջների բավարարելու հնարավոր չէ: