Նոյեմբերի 28 2016

Գիտագործնական սեմինար  «ՀՀ աշխատանքային օրենսդրության գործնական կիրառումը կազմակերպությունների կողմից»  թեմայով 

img_1357Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «ՀՀ աշխատանքային օրենսդրության գործնական կիրառումը կազմակերպությունների կողմից»  թեմայով  2016-ի  նոյեմբերի 28-ին իրականացվեց գիտագործնական սեմինար, որը վարեց ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատումների հետ կապի կենտրոնի պատասխանատու, իրավագիտության ամբիոնի դասախոս Մերրի Շահբազյանը:

Բանախոսը անդրադարձ կատարեց աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողի տարիքին, աշխատանքային պայմանագրի  և անհատական իրավական ակտի հարաբերակցությանը, մինչև 14 տարեկան անչափահասների աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերին և աշխատողին ծանուցելու ժամկետներին, և այլն։

Սեմինարավարը համեմատական վերլուծություն անցկացրեց աշխատանքային օրենսդրության և դրա գործնականում  կիրառելիության ժամանակ ծագող հիմնախնդիրներին։ Մեջբերվեց այն միտքը, որ օրենսդրությունում առկա հակասությունները և տեսաբանների տարաբնույթ  մեկնաբանությունները գործատուի կողմից ոչ ճիշտ ընկալելու կամ կիրառելու արդյունքում տեղի է ունենում աշխատողի իրավունքների և ազատությունների սահմանափակում։

Մ.Շահբազյանը նշեց, որ աշխատանքային օրենսդրության հստակեցման և կարգավորման անհրաժեշտություն է առաջացել, ինչպես աշխատողի, այնպես էլ  գործատուի տեսանկյունից։

Գիտագործնական սեմինարի ընթացքում հնչեցին տեսական և գործնական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Գիտագործնական սեմինարին մասնակցում էին իրավագիտության ամբիոնի դասախոսները, ինչպես նաև թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ: