Նոյեմբերի 30 2016

Գիտագործնական սեմինար «Խափանման միջոցները քրեական դատավարության մեջ ըստ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի» թեմայով

img_1371«Խափանման միջոցները քրեական դատավարության մեջ ըստ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի» թեմայով 2016-ի  նոյեմբերի 30-ին անցկացվեց գիտագործնական սեմինար, որը վարեց իրավագիտության ամբիոնի դասախոս, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մարտին Մանուկյանը:

Բանախոսը փաստեց, որ նախագծի մշակումն իրականացվել է միջազգային փորձի և դատական պրակտիկայի ուսումնասիրության հիման վրա:

Մանրամասն անդրադարձ կատարվեց  գործող ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների տեսակներին, դրանց էությանը, առանձնահատկություններին, ինչպես նաև կիրառման հիմքերին և ընթացակարգերին: Այնուհետև   ներկայացվեցին  ՀՀ Քրեական դատավարության  նոր օրենսգրքի նախագծում տեղ գտած խափանման միջոցներից յուրաքանչյուրին առաջադրած օրենսդրական լուծումները և կարգավորումները:

Սեմինարի ընթացքում հնչեցին բովանդակային  նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Գիտագործնական սեմինարին մասնակցում էին իրավագիտության ամբիոնի դասախոսները, ինչպես նաև թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ: