Հոկտեմբերի 28 2016

«Բանավեճը որպես դասավանդման մեթոդ » թեմայով մեթոդական վերապարաստում:

Եվրասիա  միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ 2016  թվականի հոկտեմբերի  28-ին երեք ամբիոնների դասախոսական կազմի համար անցկացվեց «Բանավեճը  որպես  դասավանդման մեթոդ »  թեմայով  մեթոդական  վերապարաստում:

Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի  Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու, իրավագիտության ամբիոնի դասախոս Մերրի Շահբազյանը:  Նա  լսարանին մանրամասնորեն ներկայացրեց բանավեճի էությունը և նշանակությունը , դասապրոցեսում այն կիրառելու արդյունավետությունը : Մ.Շահբազյանը անդրադարձավ  բանավեճի` Կարլ Պոպեր, Բրիտանական, Քաղաքական, Լինկոլն  Դուգլաս և այլ ձևաչափերին: Ներկայացրեց դրանց յուրահատկությունները և տարբերությունները: Բանախոսը դասընթացի մասնակիցների հետ անցկացրեց փորձնական վարժություն ճիշտ փաստարկի ձևավորման շուրջ: Ներկայացրեց փաստարկի կառուցման  բաղկացուցիչ տարրերը:

Մասնակիցների  կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր:  Ծավալվեց ակտիվ քննարկում,  Մ.Շահբազյանը  պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին :