ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Բակալավրիատի ԱՌԿԱ  համակարգի ընդունելության կարգը

 Ընդունելություն 2016-2017

  1. 2016-2017  ուսումնական տարվա ընդունելությունը կատարվում է.
    ա) Եվրասիա միջազգային համալսարանում` ընդունելության քննությունների մասնագիտական հանձնաժողովներում (համաձայն ԵՄՀ ընդունելության կարգի):
    բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատած պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման ընդունելության կարգի համաձայն:
  2. ԵՄՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները առանց տարիքային սահմանափակման:
  3. Համալսարան ընդունվելու համար 2016-2017 ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ: Ընդունելության քննություններն անցկացվում են քննական կենտրոններում:

Դիմելու ընթացակարգ

  • Դիմորդներն  ընդունելության մրցույթին մասնակցելու համար  դիմում-հայտը լրացնում են առցանց հետևյալ ՀՂՈՒՄՈՎ :
  • Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2017թ. մայիuի 2-ից օգոստոսի 28-ը:
  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները 2016-2017 ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 19-ից օգոստոսի 28-ը:

Մասնագիտությունների հայտագրումը

  • Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
  • Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից և կարող է դիմել համալսարանի հեռակա համակարգի քննություններին մասնակցելու հայտով: 

Ընդունելության դիմում-հայտերն ուղղելը և հետ վերցնելը

  • Դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել մինչև ընդունելության քննության օրը
  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, 2016-2017 ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 2017թ. գարնանային զորակոչից զորացրված դիմորդները դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել մինչև 2017թ. օգոստոսի 26-ը
  • Ընդունելության դիմում-հայտում դիմորդը փոփոխություններ կարող է կատարել կամ հետ վերցնել միայն անձնագրի, քննական թերթիկի և ստացականի առկայության դեպքում:

Միասնական քննությունների կազմակերպումը

    • Միասնական քննությունները կազմակերպվում, անցկացվում են միասնական քննական կենտրոններում գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
    • Միասնական քննությունները կազմակերպվում են 2017թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.
    • Հայաստանի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում միասնական քննությունը սկսվում է  9:30-ին:
    • Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայ. ժող. պատմություն», «Մաթեմատիկա», «Oտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն)  առարկաներից:
    • Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ:

    Հիմնական փուլի  միասնական  քննություններին  մասնակցում  են  մինչև  2017թ. հունիսի 1-ը  հայտագրված  դիմորդները /կազմակերպվում են 2017թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում/։

     Լրացուցիչ փուլի  միասնական քննություններին  մասնակցում  են  մինչև  2017թ. հուլիսի  15-20-ն  ընկած  ժամանակահատվածում  հայտագրված  դիմորդները: Քննությունները  կազմակերպվում  են  2017թ.հունիսի 23-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

    Մրցույթից դուրս մնացած դիմորդներն ունեն հնարավորություն մասնակցելու համալսարանի հեռակա համակարգում սովորելու համար կազմակերպվող քննություններին: 

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ