ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)

Ընդհանուր նկարագիր

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

 Շնորհվող որակավորումը

Իրավագիտության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ

Կրթական ծրագրի նպատակը 

«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար, տեսական և կիրառական գիտելիքներ,  ինչպես նաև  վերլուծական մտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ստեղծմանը,  իրացմանը  և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգի ապահովմանը:

Կրթական ծրագրի խնդիրները

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական չափանիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին  համապատասխան կրթություն:
  2. Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու համար:
  3. Ձևավորել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
  4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա`որպես վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և կիրառա­կան գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
  5. Զարգացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ: 

Հետազոտություն

  1. Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին: 

Հանրային ծառայություն

  1. Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին: 

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել որպես իրավունքի բնագավառի մասնագետ`քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, նոտար, քաղաքացիական ծառայող, իրավախորհրդատու մասնավոր ընկերություններում: Կարող է զբաղեցնել այլ պաշտոններ իրավապահ մարմինների համակարգում, պետական կառավարման այլ օղակներում, տեղական  ինքնակառավարման մարմիններում:

Մասնագիտացումներ

ԿԾ մասնագիտացումները

Ուսումնառության վերջնարդյունքները

Սահմանադրաիրավական մասնագիտացում

Առավել խորը գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ՀՀ-ում

վարչական պատասխանատվության, փաստաբանական ծառայության,  ընտրական իրավունքի, իրավաստեղծ գործունեության հիմունքների, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի  վերաբերյալ:

Քրեաիրավական մասնագիտացում

Առավել խորը գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ՀՀ-ում դատախազության, նախաքննության հիմնախնդիրների, փաստաբանական ծառայության, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և     կրիմինալոգիայի վերաբերյալ:

Քաղաքացիաիրավական մասնագիտացում

Առավել խորը գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ՀՀ-ում  փաստաբանական ծառայության, մաքսային իրավունքի, պայմանագրային  իրավունքի,  ինչպես նաև  միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ:

Միջազգայինիրավական մասնագիտացում

 

Առավել խորը գիտելիքներ, կարողություններ և հմտություններ միջազգային առևտրային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի, միջազգային պայմանագրային իրավունքի,  մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի,     միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ:


Դասավանդվող առարկաներ

ԸՆԴՀԱՆՈւՐ ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Փիլիսոփայության հիմունքներ
  • Քաղաքագիտության հիմունքներ
  • Էկոլոգիայի հիմունքներ
  • Տրամաբանություն

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն
  • Քաղաքացիական պաշտպանություն
  • Համակարգչից օգտվելու հմտություններ
  • Տնտեսագիտության հիմունքներ

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Պետության և իրավունքի տեսություն 1 
  • Պետության և իրավունքի տեսություն 2 
  • ՀՀ Սահմանադրական իրավունք 1
  • ՀՀ Սահմանադրական իրավունք 2
  • Քաղաքացիական իրավունք 1-ընդհանուր մաս
  • Քաղաքացիական իրավունք 2-հատուկ մաս
  • Քաղաքացիական դատավարություն 1
  • Քաղաքացիական դատավարություն 2
  • Քրեական իրավունք-հանցագործություն
  • Քրեական իրավունք-պատիժ
  • Քրեական իրավունք-հատուկ մաս
  • Քրեական դատավարություն 1
  • Քրեական դատավարություն 2-հատուկ մաս
  • Կրիմինալիստիկա 1
  • Կրիմինալիստիկա 2
  • Աշխատանքային իրավունք
  • Հռոմեական մասնավոր իրավունքի հիմունքներ
  • Վարչական իրավունք
  • Հարկային իրավունք
  • Մաքսային իրավունք
  • Նախադեպային իրավունք
  • Ֆինանսական իրավունք
  • Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Վարչական դատավարություն
  • Մարդու իրավունքների հիմունքներ
  • Եվրոպական իրավունք
  • Միջազգային հանրային իրավունք
  • Միջազգային և եվրոպական մասնավոր իրավունք
  • Դատական հոգեբուժություն
  • Դատական բժշկություն
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարան
  • Իրավապահ մարմինները ՀՀ-ում
  • Ընտանեկան իրավունք 

ԸՆՏՐՈՎԻ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն
  • Մտավոր սեփականության իրավունք
  • Պայմանագրային իրավունք
  • Ապացույցների տեսությունը քրեական դատավարությունում
  • Իրավաստեղծ գործունեության հիմունքներ
  • Իրավական վերլուծություն և գրավոր հմտություններ
  • Պետության և իրավունքի  տեսության հիմնախնդիրներ
  • Միջազգային առևտրային իրավունք
  • Միջազգային տնտեսական կառույցներ
  • Բաժնետիրական իրավունք
  • Նախաքննության հիմնախնդիրները ՀՀ-ում
  • Բիզնես և կոմերցիոն իրավունք
  • Քրեակատարողական իրավունք
  • Բանկային իրավունք
  • Միջազգային պայմանագրային իրավունք

Կրիմինոլոգիա

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ`  (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
  • Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը

2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները, 2017թ.-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,  օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև 2017թ. օգոստոսի 26-ը:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ