ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ/ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ/

Ընդհանուր նկարագիր

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը

Կառավարման բակալավրի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ

Կրթական ծրագրի նպատակը 

«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:

Կրթական ծրագրի խնդիրները

  • Հետազոտել կառավարման առկա ժամանակակից հայացքները,
  • Հետազոտել կառավարման տեսական և մեթոդաբանական հիմքերը,
  • Հետազոտել կառավարման սկզբունքները, մեթոդները, գործառույթները և գործիքակազմը,
  • Յուրացնել շուկայական տնտեսության պայմաններում որոշումների կայացման և դրանց իրականացման ողջ գործընթացը,
  • Ձևավորել կառավարման մասնագիտական գրականության ինքնուրույն ուսումնասիրության կարողություններ և դրանց հիման վրա ապահովել հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում,
  • Ձևավորել կառավարման բնագավառում ժամանակակից պահանջներին հարիր գիտելիքներ և ապահովել ուսանողների կողմից դրանց յուրացումը,
  • Ներկայացնել և պարզաբանել կառավարչական գործունեության բնագավառում հիմնավորված որոշումների ընդունման գործնական կողմը և իրականացման մեխանիզմը,
  • Զարգացնել կազմակերպություններում կառավարչական աշխատանք կատարելու ունակություններ:

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

Շրջանավարտները կարող են աշխատել տնտեսության  տարբեր ոլորտի կազմակերպություններում (առևտրային և  ոչ  առևտրային), ֆինանսավարկային   հաստատություններում, Կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում՝ որպես տարբեր մակարդակի  ղեկավարներ,  ինչպես  նաև տարբեր կազմակերպությունների ֆինանսական, գիտահետազոտական, տեղեկատվական, վերլուծական բաժիններում՝ որպես տնտեսագետ, մենեջեր, վերլուծաբան, նաև հանրային կապերի կառավարման գծով մասնագետ։ Շրջանավարտները նաև կարող են հանդես գալ սեփական նախաձեռնություններով և իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։

Մասնագիտացումներ

Կրթական ծրագրի մասնագիտացումները

Ուսումնառության վերջնարդյունքները

Բանկային կառավարում և ապահովագրություն

Գիտելիք

  • Իմանալ ՀՀ տարածքում գործող բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական և նորմատիվ ակտերը, դրանց գործունեության կազմակերպման հիմնական մեթոդներն ու հայեցակարգերը
  • Իմանալ բանկային ռիսկերը, հաճախորդների ֆինանսական վիճակի գնահատման և ռիսկի գնալու պատրաստակամության գնահատման մոտեցումները
  • Իմանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, առկա առանձնահատկությունները, դրանց հետ կապված հաշվարկման և գործընթացի փաստաթղթավորման սկզբունքները
  • Իմանալ ֆինանսական ծառայությունների մատուցման իրավական առանձնահատկությունները, առկա մոտեցումներն ու մեթոդները
  • Իմանալ անվճարունակության, սնանկության, ֆինանսական կեղծումների առանձնահատկությունները, տնտեսական հետևանքները և իրավական կարգավորման դաշտը
  • Իմանալ ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական օրենսդրական և նորմատիվ ակտերը, վերջիններիս գործառնական գործունեության կազմակերպման հիմնական մեթոդներն ու հայեցակարգերը
  • Իմանալ ապահովագրական ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և մեկնաբանման ժամանակակից մեթոդները (ներառյալ միջազգային ստանդարտներով կազմված հաշվետվությունները)
  • Իմանալ ապահովագրական շուկայի ֆինանսական դրության գնահատման մեթոդները

Կարողություններ

  • Կարողանալ իրականացնել բանկի ակտիվների և պասիվների արդյունավետ կառավարում
  • Կարողանալ նախաձեռնել և ներդնել բանկային  նոր պրոդուկտներ և գնահատել հնարավոր ռիսկերը
  • Կարողանալ ֆինանսական ցուցանիշների հիման վրա իրականացնել արդյունավետության գնահատում
  • Կարողանալ հաճախորդներին մատուցել ներդրումային և այլ ֆինանսական ծառայություններ, դրանց հետ կապված խորհրդատվություն, ինչպես նաև վերահսկել այդ գործունեությունը
  • Կարողանալ արդյունավետ կերպով իրականացնել ֆինանսական վերլուծություն, մշակել ու ներկայացնել ներդրումային ծրագրեր ու առաջարկություններ
  • Կարողանալ կիրառել վիճակագրական, հաշվապահական և ֆինանսական տեղեկատվության վերլուծության հիմնական մեթոդները
  • Կարողանալ օգտագործել ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետության չափման հմտությունները
  • Կարողանալ վերլուծել ապահովագրական ընկերությունների արտաքին և ներքին միջավայրը, բացահայտել առանցքային տարրերը և գնահատել դրանց ներգործության աստիճանը

Հմտություններ

  • Տիրապետել բանկի ռազմավարության մշակման, ձևակերպման և իրագործման գործիքակազմին
  • Տիրապետել բանկային պրոդուկտներ և ծառայություններ մշակելու և ներկայացնելու հմտություններին
  • Տիրապետել մեթոդաբանության մշակման և կիրառման ժամանակ բանկի տնտեսական գործունեությունը մեկնաբանելու հմտություններին
  • Տիրապետել ֆինանսական գործիքակազմից ինքնուրույն ընտրություն կատարելու, ինքնակազմակերպման և առաջադրանքների կատարումը կազմակերպելու հմտություններին
  • Տիրապետել ծրագրի իրականացման համար համապատասխան վարկային քաղաքականության մեխանիզմների մշակելու հմտություններին
  • Տիրապետել ֆինանսական և ապահովագրական գործունեությունը բնութագրող ցուցանիշների հաշվարկները՝ համապատասխան համակարգչային ծրագրային փաթեթների կիրառմամբ
  • Տիրապետել ապահովագրական ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների կազման, վերլուծության և ֆինանսական կանխատեսումների մեթոդներին (այդ թվում՝ միջազգային ստանդարտներով կազմված հաշվետվությունների)
  • Տիրապետել
  • ապահովագրական գործունեության հուսալիության, դրա վրա ազդող  գործոնները բացահայտելու, վերլուծելու մեթոդներին

 

Մարքեթինգի կառավարում

Գիտելիք

  • Իմանալ կազմակերպությունների մարքեթինգի կազմակերպման ու կառավարման առանձնահատկությունները
  • Իմանալ մարքեթինգի ժամանակակից դրսևորումներն ու առանձնահատկությունները
  • Իմանալ մարքեթինգային մոտեցումների կառավարման մեթոդական մոտեցումները
  • Իմանալ ինտերնետ մարքեթինգային տեղեկատվական համակարգերի կազմակերպման և կառավարման մեթոդական մոտեցումները
  • Իմանալ ինտերնետ միջավայրում մարքեթինգային գործիքները

Կարողություններ

  • Կարողանալ կառավարել ընկերության ինտեգրված մարքեթինգային հաղորդակցությունների համալիրը
  • Կարողանալ կառավարել ընկերության մարքեթինգային հնարավորությունների գնահատման աշխատանքները
  • Կարղանալ պլանավորել և կառավարել ընկերության վաճառքի գործընթացը
  • Կարողանալ կազմակերպել և կառավարել ընկերության մարքեթինգային տեղեկատվական համակարգերը
  • Կարողանալ կառավարել ինտերնետ միջավայրում մարքեթինգային տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները

Հմտություններ

  • Տիրապետել ընկերության մարքեթինգային գործընթացին և մարքեթինգի ծառայության մշակման իրականացմանը և  համակարգմանը
  • Տիրապետել ընկերության աճի, մարքեթինգային, մրցակցային և շուկայական ռազմավարությունների մշակման հմտություններին
  • Տիրապետել ընկերության գնային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի հմտություններին
  • Տիրապետել ինտերնետ ցանցում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանն և իրականացման գործընթացներին
  • Տիրապետել ընկերության լոգիստի շղթայի և առևտրային միջնորդների հետ հարաբերությունների հաստատմնա հմտություններին

Հյուրանոցային բիզնեսի կառավարում

Գիտելիք

  • Իմանալ հյուրանոցների հիմնական տեսակները և տալ դրանց բնութագրիչները
  • Իմանալ հյուրանոցների կառավարչական առանձնահատկությունները
  • Իմանալ հյուրանոցների վերահսկողական գործիքակազմը
  • Իմանալ հյուրանոցային գործունեության և մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական սկզբունքները
  • Իմանալ հյուանոցային գործունեության արդյունավետության չափման գործիքները

Կարողություններ

  • Կարողանալ ընդունել որոշումներ հյուրանոցային բիզնեսի ռազմավարական և մարտավարական գործունեության վերաբերյալ
  • Կարողանալ ձևավորել կառավարման համակարգ և խրախուսել հյուրանոցի անձնակազմին
  • Կարողանալ կազմակերպել վերահսկողական համակարգ հյուրանոցային և հարակից օժանդակ կառույցների վրա
  • Կարողանալ պլանավորել, վերլուծել և գնահատել հյուրանոցային գործունեության արդյունքները
  • Կարողանալ կազմակերպել և կոորդինացնել հյուրանոցի տեխնոլոգիական գործունեությունը

Հմտություններ

  • Տիրապետել հյուրանոցսյին բիզնեսի կազմակերպման ռազմավարական և մարտավարական հմտություններին
  • Տիրապետել հյուրանոցային բիզնեսի արդյունավետ կազմակերպման և անձնակազմի խրախուսման հմտություններին
  • Տիրապետել հյուրանոցային գործունեության վերահսկողական ողջ գործիքակազմին
  • Տիրապետել հյուրանոցների գործունեության պլանավորման, կազմակերպման հմտություններին
  • Տիրապետել հյուրանոցային գործունեության ընթացքում անհրաժետ տեխնոլոգիական գործիքակազմին

 

Դասավանդվող առարկաներ

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Բարձրագույն մաթեմատիկա 1
  • Բարձրագույն մաթեմատիկա 2
  • Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
  • Ինֆորմատիկայի հիմունքներ 1
  • Ինֆորմատիկայի հիմունքներ 2

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Տնտեսագիտության տեսություն 1
  • Տնտեսագիտության տեսություն 2
  • Միկրոէկոնոմիկա
  • Մակրոէկոնոմիկա
  • Վիճակագրության ընդհանուր տեսություն
  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Կառավարչական  տնտեսագիտություն
  • Ռազմավարական կառավարում
  • Կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Հարկային և մաքսային գործ
  • Ծառայությունների ոլորտի տնտեսագիտություն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 

  • Մենեջմենթ 1
  • Մենեջմենթ 2
  • Մենեջմենթ 3
  • Հանրային կառավարման հիմունքներ
  • Մարքեթինգի հիմունքներ
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Բիզնեսի կազմակերպում
  • Առևտրի արվեստ
  • Կոորպորատիվ կառավարում
  • Բանկային կառավարում
  • Զբոսաշրջության հիմունքներ
  • Ֆինանսական կառավարում
  • Ապահովագրական գործ

ԸՆՏՐՈՎԻ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Կառավարման հոգեբանություն
  • Անշարժ գույքի կառավարում
  • Կառավարչական հմտություններ
  • Ռիսկերի կառավարում
  • Նորամուծությունների  և ներդրումների կառավարում
  • Խաղերի տեսություն
  • Կառավարման սոցիոլոգիա
  • Ծրագրերի կառավարում
  • Միջազգային մենեջմենթ
  • Բանակցությունների արվեստ
  • Ձեռնարկությունների տնտ. անվտանգություն
  • Միջազգային բիզնես
  • Սոցիալական ոլորտի կառավարում
  • Տնտեսական գործունեության վերլուծություն

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ`  (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
  • Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը

2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները, 2017թ.-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,  օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև 2017թ. օգոստոսի 26-ը:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ