Մարտի 02 2017

ԱՐԱԳԱՑՎԱԾ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Եվրասիա միջազգային համալսարանը , ԳԹԿ-ի կողմից մշակված ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ համակարգի պահանջներով, 2017թ. դիմորդների համար նախաձեռնել է ԱՐԱԳԱՑՎԱԾ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ դասընթացներ հայոց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա և հայոց պատմություն առարկաներից: Յուրաքանչյուր առարկայի պարապմունքները կկազմակերպվեն շաբաթական երեք անգամ՝ 80 րոպե տևողությամբ:

Առարկաների և պարապմունքների ժամերի ընտրությունը կատարում են ԴԻՄՈՐԴՆԵՐԸ (պարապմունքները կարող են կազմակերպվել նաև երեկոյան ժամերին և շաբաթ օրերին): Յուրաքանչյուր առարկայի ուսման ամսավճարը կազմում է 12000 ՀՀ դրամ, որը, ըստ ուսուցման պայմանագրի, կհաշվարկվի նաև որպես ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ուսման վարձի ԿԱՆԽԱՎՃԱՐ:

Դասընթացները կազմակերպվում են Տեղեկատվական համակարգեր, Կառավարում, Ֆինանսներ, Իրավագիտություն, Անգլերեն, Գերմաներեն , Ֆրանսերեն, Մանկավարժություն, Լրագրություն և Հոգեբանություն ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ընդունելության քննությունների պահանջներով:
_______________
Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել +374 10 24 94 38, 93 24 82 34 հեռախոսահամարներով կամ գրել info@eiu.am էլեկտրոնային հասցեին մինչև մարտի 10-ը: Դասերը կսկսվեն մարտի 13-ից: