ՊՐԱԿՏԻԿԱ

Ուսումնական և նախաավարտական  պրակտիկա

Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնական և նախաավարտական   պրակտիկան ուսումնական  գործընթացի  բաղկացուցիչ  մասն է կազմում: Պրակտիկայի են մեկնում ԵՄՀ-ի   բակալավրիատի 3-րդ և 4-րդ  կուրսերի բոլոր ուսանողները:

Պրակտիկային հատկացված ժամանակահատվածի տևողությունը և անցկացման ժամկետները որոշվում են համապատասխան մասնագիտության ուսումնական պլանով (բակալավրիատի 3-րդ կուրսի` 4 շաբաթ և 4-րդ (ավարտական) կուրսի երկրորդ կիսամյակում՝ 8 շաբաթ տևողությամբ:

Պրակտիկան նպատակ ունի համակարգելու, ընդլայնելու և ամրապնդելու ուսանողների մասնագիտական գիտելիքները, նրանց մոտ ձևավորելու ինքնուրույն աշխատանք կատարելու հմտություններ և նախապատրաստելու տեղեկատվություն ավարտական աշխատանքների համար, ինչը նպաստում է  ինքնակրթության և ինքնակատարելագործման ունակությունների ձևավորմանը:

Պրակտիկայի  ընթացքում  ուսանողը  ձեռք  է բերում իր ընտրած մասնագիտությանը համապատասխան, ինչպես նաև հասարակական-քաղաքական, կազմակերպչական  և  դաստիարակչական  աշխատանքի  փորձ:

Որպես պրակտիկայի անցկացման վայրեր ընտրվում են ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև առանձին կազմակերպություններ:

Գիտահետազոտական և  գիտամանկավարժական պրակտիկա

Եվրասիա միջազգային համալսարանի գիտահետազոտական գիտամանկավարժական պրակտիկային մասնակցում են ԵՄՀ-ի  մագիստրատուրայի 2-րդ կուրսերի բոլոր ուսանողները:

Պրակտիկային հատկացված ժամանակահատվածի տևողությունը և անցկացման ժամկետները որոշվում են համապատասխան մասնագիտության ուսումնական պլանով մագիստրատուրայի 2-րդ կուրսի առաջին (գիտամանկավարժական պրակտիկա 4 շաբաթ) և երկրորդ կիսամյակներում (գիտահետազոտական պրակտիկա 8 շաբաթ):

Գիտահետազոտական  պրակտիկայի նպատակն է մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, համակարգումը և ամրագրումը մագիստրանտների մոտ ինքնուրույն գիտական աշխատանքի, հետազոտությունների և փորձարկումների կարողությունների ձևավորումը:

Գիտամանկավարժական պրակտիկայի նպատակն է  կապ հաստատել մագիստրոսական  կրթական ծրագրերի    յուրացման  ընթացքում  ստացած  տեսական գիտելիքների և ուսումնական գործընթացում այդ գիտելիքների գործնական կիրառության միջև:

Գիտամանկավարժական պրակտիկայի հիմնական խնդիրներն են.

  • մագիստրոսական ծրագրերում ընդգրկված առարկաների ուսուցման ընթացքում ստացած գիտելիքների, կարողությունների և հմտությունների ամրապնդումը,
  • դասընթացի մշակման և կառավարման տարբեր ձևերի, մեթոդների և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների յուրացումը և կիրառումը,
  • մագիստրանտների       ինքնակրթության       և       ինքնակատարելագործման ունա­կութ­յունների  զարգացմանն աջակցելը:

Որպես պրակտիկայի անցկացման վայրեր ընտրվում են ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև առանձին կազմակերպություններ:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ