Մարտի 28 2017

«Առարկայական ծրագրի տեղը, դերն ու հիմնական սկզբունքները ՄԿԾ-ի արդյունավետ իրականացման գործընթացում» թեմայով մեթոդական  վերապարաստում

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ  2017  թվականի մարտի  28-ին Եվրասիա  միջազգային համալսարանի երեք ամբիոնների պրոֆեսորա­դասախոսական կազմի համար անցկացվեց «Առարկայական ծրագրի տեղը, դերն ու հիմնական սկզբունքները ՄԿԾ-ի արդյունավետ իրականացման գործընթացում» թեմայով  մեթոդական  վերապարաստում:

Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ  բան.գիտ.թեկնածու Սոնա  Հակոբյանը: Բանախոսը նշեց,  որ  մասնագիտական  կրթական ծրագրի  որակի բարձրացմանն ուղղված գործողությունները նպաստում են Բոլոնյան գործընթացի հիմնական սկզբունքներից մեկի` բարձրագույն կրթության եվրոպական տարածքում մասնագիտացումների փոխճանաչման համակարգի ստեղծմանը: Ուստի  մասնագիտական  կրթական ծրագրի համատեղելիությունն  ու համադրելիությունը  եվրոպական չափանիշների պահանջների նոր կրթական մոդելի հենքային հիմնախնդիրներից մեկն է :

Յուրաքանչյուր առարկայական ծրագիր պետք է  ունենա հստակ  կաղապար` հիմնված կրթական յուրաքանչյուր աստիճանի և կրեդիտային համակարգով նախատեսված` ուսանողի ուսումնական  բեռնվածության  չափման ընդհանուր պահանջների վրա:  Մասնագիտական  կրթական ծրագրի մի շատ կարևոր հատված իրականանում է շնորհիվ լավ կառուցված առարկայական ծրագրի` դասընթացի  նկարագրի:

 Թեմայի  վերաբերյալ իր տեսակետը  հայտնեց օտար լեզուների և գրականության ամբիոնի որակի գործակալ Իննեսա Գևորգյանը :

Վերապատրաստման  մասնակիցների  կողմից  բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր:  Ծավալվեց ակտիվ քննարկում,  Ս.Հակոբյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին :