Հունիս, 2016

28հնս(հնս 28)10:00 am(հնս 28)10:00 am«Հաջողակ ձեռներեց» նախագիծ

Մանրամասն

«Հաջողակ ձեռներեց» նախագիծ

Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը «Ալվարիում»  դասընթացային և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության հետ համատեղ իրականացնում  է «Հաջողակ ձեռներեց» նախագիծ:

Դասընթացների նպատակն է ուսանողների մոտ զարգացնել ձեռներեցության կարողություններ:

Ծրագիրը ներառում է հետևյալ դասընթացները.

  1. Հաղորդակցությունը որպես ձեռներեցի կարևորագույն հմտություն։ Ֆիդբեք գործիք
  2. Գործարար գաղափարների գեներացիա և ընտրություն
  3. Բիզնես մոդելի կտավ
  4. Մարքեթինգ. ոլորտի վերլուծություն և մարքեթինգային ռազմավարության մշակում
  5. Բանակցություններ։ Բանակցային ոճերը, երկկողմանի հաղթանակի մոդել, բանակցային վարժություններ
  6. Ֆինանսական մոդելավորում և բիզնեսի ֆինանսական կառավարման գործիքներ
  7. Ներկայացման (պրեզենտացիոն) հմտությունների զարգացում և այլն:

Թրեյնինգները կվարեն  «Ալվարիում»  ընկերության դասընթացավարները:

«Հաջողակ ձեռներեց» նախագիծը կմեկնարկի ս/թ. հունիսի 28-ին` ժամը 10:00-ին,  413 լսարանում:

 

Հանդիպման տևողությունը.  երկու շաբաթ, 4 հանդիպում

Մասնակիցների թիվը. 20 ունկնդիր

Ցանկացողները կարող են գրանցվել ԱՅՍՏԵՂ

 

Մանրամասների համար զանգահարել՝ 010 20 94 86  հեռախոսահամարով:

Հասցե՝ Ազատության 24/2 (Արմենթելի հարևանությամբ)

Էլ. hասցե՝ info@eiu.am, mary.shahbazyan@eiu.am

Կայք՝ https://eiu.am/

Ժամը

(երեքշաբթի) 10:00 am - 4:00 am Yerevan

Վայրը

Yerevan

EIU

Կազմակերպիչը

EIUazatutyan 24/2

X