Ապրիլ, 2019

18ապր(ապր 18)3:00 pm(ապր 18)3:00 pmHARMONY ծրագրի հիմնական արդյունքները

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանը և Հայ-ռուսական համալսարանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, 2015-2018 թթ.. ընթացքում Եվրամիության հովանավորությամբ (Erasmus Plus) իրականացրել են «ԵՄ եւ գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության եւ նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման HARMONY» ծրագիրը։

Ծրագրի ընթացքում իրականացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացման վերաբերյալ վերլուծություն, մշակվել է միջազգային գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության, ինչպես նաև միջազգայնացման ռազմավարությունների զարգացման գործիքակազմ։ Դրանց հիման վրա մշակվել են կոնսորցիումի անդամ բուհերի միջազգայնացման ռազմավարությունները։

Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար և ՀՀ կրթական համակարգի միջազգայնացման առումով՝ ս․թ․ ապրիլի 18-ին, ժամը 15։00-ին Եվրասիա միջազգային համալսարանում կներկայացվեն HARMONY ծրագրի հիմնական արդյունքները։

 

Ժամը

(հինգշաբթի) 3:00 pm - 5:00 pm

X