Ապրիլ, 2018

12ապր(ապր 12)10:00 am(ապր 12)10:00 am«Կրթակարգի մշակում այլ առարկաների բովանդակության և լեզվի միջոցով» (CLIL) թեմայով

Մանրամասն

2018 թվականի ապրիլի 12-13-ը Հայաստանում Եվրասիա միջազգային համալսարանը և Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը կազմակերպում են երկօրյա համատեղ միջազգային սեմինար-վերապատրաստում  «Կրթակարգի մշակում այլ առարկաների բովանդակության և լեզվի միջոցով»  թեմայով:  Սեմինար-վերապատրաստման նպատակն է.

  • Ներկայացնել այն ռազմավարությունները, որոնցով օտար լեզվի և այլ առարկաների ուսուցիչները կարող են աշխատել միասին՝ զարգացնելով օտար լեզուն այլ առարկաների արդյունավետ դասավանդման միջոցով
  • Նպաստել մասնագետների ճանաչողական հմտությունների զարգացմանը
  • Օգնել դասավանդողներին աշխատել երկլեզու կամ բազմալեզու միջավայրում
  • Ապահովել որակյալ կրթություն բազմագրագետ մոտեցման միջոցով

Ժամանակակից աշխարհում  կրթակարգի մշակումն այլ առարկաների բովանդակության և լեզվի միջոցով նպաստավոր պայամններ է ստեղծում լեզվի դասավանդման մեթոդների զարգացման և հարստացման համատեքստում: Լեզվի դասավանդումը սոսկ լեզվաբանության հայեցակետից չի կարող զարգացնել գործաբանական և հանրալեզվաբանական այն իրազեկությունները, որոնք կարող են ձևավորվել  այլ առարկաների բովանդակության և լեզվի համատեղ (CLIL) կիրառման արդյունքում:

Սեմինար-վերապատրաստումը նախատեսված է օտար լեզվի և անգլերենով այլ առարկաներ դասավանդող մասնագետների համար, ովքեր դասավանդում են դպրոցներում, համալսարաններում կամ այլ կրթական հաստատություններում, նրանց համար, ովքեր մասնակցում են կրթակարգերի և առարկայական ծրագրերի մշակմանը: Վերապատրաստումը կանցկացնեն ԺԼԵԿ փորձագետներ  Ֆրեդերիկ Տավաեուն և Դունյա Չամերլայնը  Ժնևի Միջազգային դպրոցից:  Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Սեմինարի մեկնարկը կլինի 2018 թվականի ապրիլի 12-ին ժամը 10-ին  Եվրասիա միջազգային համալսարանում:

Մասնակցել ցանկացողները մինչ ս.թ. մարտի 15-ը  իրենց ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակները կարող են ուղարկել  ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանի էլեկտրոնային հասցեին՝ sona.hakobyan@eiu.am 

 

Ժամը

(հինգշաբթի) 10:00 am - 12:00 am

X